41
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Տիգրիս գետը ոգեշնչել է ամերիկահայ վիպասան Փիթր Բալաքյանին, և վերջինս գիրք է գրել հետևյալ խորագրով` «Այրող Տիգրիսը: Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը»: Գիրքը ներկայացնում է 1890-ական թթ. հայերի կոտորածների և 1915 թ. Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պատմությունը: Օգտագործելով արխիվային փաստաթղթեր և ականատեսներ՝ Փիթր Բալաքյանը ներկայացնում է այն պատմությունը, թե ինչպես են երիտթուրքերը ներգրավվել Հայոց ցեղասպանության իրականացման մեջ: Գիրքը 2005 թ. ստացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակ և համարվել է Նյու Յորք Թայմզի նշանավոր գիրքը և ազգային ամենաշատ վաճառվող գիրքը: