Տիգրիսը, որը Հայկական լեռնաշխարհի հարավային մասում է, պատմական Հայաստանի տարածքով հոսում է 380 կմ։ Այն նույնպես ունի երկու ճյուղ՝ Արևմտյան և Արևելյան։ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Ծավք կամ Ծովք լճից, իսկ Արևելյան Տիգրիսը՝ Հայկական Տավրոսից։ Տիգրիսը Եփրատի հետ թափվում է Պարսից ծոց։
Ճորոխ գետն ունի 345 կմ երկարություն։ Այն սկիզբ է առնում Էրզրումից հյուսիս ընկած Խաչափայտի լեռներից, հոսում արևմուտք, ապա հյուսիս-արևելք և Բաթում քաղաքի մոտ լցվում Սև ծով։
Կուր գետը սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհում և Արաքսի հետ թափվում Կասպից ծով (երկարությունը` 1113 կմ)։
Այժմյան Հայաստանի Հանրապետության գետերից են Հրազդանը, Աղստևը, Դեբեդը, Ախուրյանը, Որոտանը, Արփան, Ողջին, իսկ Արաքսն անցնում է Հայաստանի հարավային սահմանով։
Գետեր
40