Երկրաշարժեր
Ցաւօք, Հայկական լեռնաշխարհը աշխոյժ երկրաշարժային գօտի է, ուր այսօր ալ կը շարունակուին լեռնակազմական գործընթացները։ Երկրաշարժին ուժգնութիւնը մինչեւ 11 բալ կրնայ հասնիլ։ Գրաւոր աղբիւրներէն մեզի հասած խոշոր երկրաշարժի մասին առաջին տուեալները 341-ին կը վերաբերին։ Յայտնի են 735-ի Վայոց Ձոր գաւառի Մոզ աւանի, 893-ի Դուինի,
1045-ի Եկեղեաց (նաեւ՝ Եկեղիք) գաւառի Երզնկա քաղաքի, 1139-ի Գանձակ քաղաքի, 1319-ի Անիի, 1463-ի Երզնկայի, 1679-ի Գառնիի, 1779-ի Թաւրիզի, 1840-ի Արարատի լանջին գտնուող Ակոռի գիւղի եւ Ս. Յակոբ վանքի, 1926-ի Լենինականի, 1931-ի Զանգեզուրի, 1937-ի Երեւանի, 1988-ի Դեկտեմբերի 7-ի Սպիտակի, 1992-ի Երզնկայի եւ 2011-ի Վանի երկրաշարժերը։ Միայն 20-րդ դարու առաջին կէսին Հայաստանի մէջ 20 մեծ երկրաշարժ եղած է, որոնցմէ ամէնէն աղետաբերը 1988-ի Դեկտեմբերի երկրաշարժն էր։
62