ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | страница 50

Ուրմիա լիճը (նաեւ` Ուրմիոյ, Կապուտան)՝ Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է։ Աղի ըլլալուն` կենդանական աշխարհէ զուրկ է։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքին մէջ կը գտնուի։

Կան նաեւ ուրիշ փոքր լիճեր՝ Ծովակն Հիւսիսոյ (Ցելի, Չըլտըր), Արճակ կամ Արճիշակ, Նազիկ, Փարւանա,

Գայլատու եւ այլն։ Զուլալ լեռնային ջուրեր ունին Քարի լիճը (Արագած լերան վրայ) եւ Նեմրութ լերան համանուն լճակը։ Հայաստանը մէկ քանի գեղատեսիլ ջրվէժներ ունի` Շաքի, Բերկրի, Թորթում եւ այլն։

Լիճերը

Ուրմիա լիճը (Կուկըլի քարտէզ)

50