ՀԱՅՐԵՆԻՔ - Թիւ 01 ՀԱՅՐԵՆԻՔ No. 1- 02.07.18 | Page 8

Էջ 6 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
Արեւմտեան ՀայաստանիԽորհրդարան
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանն ու օրէնսդիրներու ընտրութիւնները 2018
Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային խորհուրդի պաշտօնական յայտարարութենէն ետք ՝ 2004 թ . -ի Դեկտեմբեր 17-ին Շուշիի մէջ , Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը ( AAAO ) առաջին անգամ գումարուեցաւ Ստեփանակերտի մէջ 2005 թ . -ին , ապա 2007 թ . -ի Յունուար 20- ին Փարիզի մէջ , եւ ան Արեւմտեան Հայաստանի աւելի քան 10 միլիոն հայերու բոլոր սերունդներու ներկայացուցչական մարմինն է : Ան 2006 թ . -ի Յուլիսին գրանցուեցաւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան շրջանակներէն ներս Նախագահ Արմենակ Աբրահամեանի հովանիին տակ ՝ պաշտպանելու համար բնիկ հայ բնակչութեան իրաւունքները ։ Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը ( AAAO ) մաս կազմեց Բնիկ Ժողովուրդներու Իրաւունքներու մասին հռչակագիրի իրագործման ՝ համագործակցութեամբ փորձագետներու , ինչպէս տիկին Էրիկա Իրէն Ա . Դայէսի եւ Ժոզէ Մարտինես Կոբոյի : Բնիկ Ժողովուրդներու Իրաւունքներուն մասին Հռչակագիրը ընդունուցաւ 2007 թուականի Սեպտեմբեր 13-ին , Ժընեւի մէջ , 144 անդամ Պետութիւններուն կողմէ : Թէեւ Պետութիւններուն չի պարտադրուիր Հռչակագիրը ՝ սակայն այնուամենայնիւ ամբողջ աշխարհի աւելի քան 350 միլիոն բնիկներուն համար ընդհանուր հիմք է , ներառեալ Արեւմտեան Հայաստանի Հայերուն համար , որոնք գոյութիւն ունեցած են իրենց նախնիներու տարածքին վրայ , իրենց քաղաքակրթութեան օրրանին մէջ ՝ պատմութեան անյայտ ժամանակներէն ի վեր : Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքներուն վերաբերող 2007 թուականի Յունուար 20-ի Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատուիրակութիւններու պաշտօնական հռչակագիրին հիման վրայ ՝ Արեւմտեան Հայաստանի Հայերու պատմութեան մէջ առաջին անգամ Ֆրանսայի մէջ ընտրութիւններ կայացան 2007 թ-ի Հոկտեմբեր 15-ին , ապա 2010 թ . -ի Փետրուար 14-ին ՝ ընտրելու համար Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարի պաշտօնական ներկայացուցիչները : 2013 թ-ի Մայիս 24-ին որոշուեցաւ ձեւաւորել Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանը , ըստ այնմ կազմուեցաւ ընտրական յանձնաժողով մը , կազմակերպելու համար Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորներու ընտրութիւնը : Ընտրութիւններուն արդիւնքները հրապարակուեցան 2013 թ . -ի
Դեկտեմբեր 16-ին ՝ Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պաշտօնական կայքին մէջ : Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի ( խորհրդարանի ) 64 անդամներու ընտրութիւնն ու առաջին հինգ տարիներուն համար անոնց լիազօրութիւնը հաստատուցաւ : 2016 թ . -ի Մայիս 9-ին ՝ Արեւմտեան Հայաստանի առաջին Սահմանադրութիւնը ընդունուեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդի , Կառավարութեան եւ Ազգային ժողովին ( խորհրդարանին ) կողմէ : Արեւմտեան Հայաստանի Սահմանադրութեան հիման վրայ , 2017 թ . -ի Հոկտեմբեր 29-ին ընդունուեցաւ նոր ընտրական յանձնաժողով ստեղծելու մասին որոշումը , 2018 թ . -ին կազմակերպելու համար Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորներու ընտրութիւնը ՝ երկրրորդ հնգամեայ լիազօրութեան համար :
http :// www . westernarmenia . eu / WAP / 2017 / Endrutyuner / Vorochum _ 2018 _ Orentsdraqan _ Endrutyuner-29.10.2017 . pdf Իրենց թեկնածութիւնը առաջադրող Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները ՝ պէտք է գրաւոր դիմեն մինչեւ 2018 թ . -ի Օգոստոս 15-ը , հետեւեալ հասցէին . haybachdban @ wanadoo . fr Հայ , Պոնտոսցի , Քիւրդ , Ասորա-Քաղդէացի եւ այլ մարդիկ ՝ որոնք Արեւմտեան Հայաստանի քաղաքացիներ են , կամ կը ցանկան դառնալ ՝ այս յղումով կը հրաւիրուին գրանցուելու գալիք ընտրութիւններուն մասնակցելու համար : Ֆրանսերէն-հայերէն ։ http :// www . westernarmenia . eu / WAP / Petition / Enregistrement-fr-arm . php Ռուսերէն-անգլերէն : http :// www . westernarmenia . eu / WAP / votes / Registration-en-ru . php Ֆրանսերէն-թրքերէն : http :// www . westernarmenia . eu / WAP / votes / Kayit-fr-turc . php
Ընտրութիւնները տեղի կ ՛ ունենան 2018 թ . -ի Նոյեմբեր 22-էն Նոյեմբերի 30-ը , մինչեւ 00 ։ 00 ժամ ։ Ընտրութիւններուն արդիւնքները կը ներկայացուին 2018 թ . -ի Դեկտեմբեր 8-էն սկսեալ ՝ ընտրական Յանձնաժողովի միջոցով , նախագահական հրամանագիրով ։
Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը այս տարի եւս Ցեղասպանութեան զոհերը յիշատակեց Ծիծերնակաբերդի մէջ 28 Ապրիլ 2018
Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան նախաձեռնումով Ծիծերնակաբերդի համալիրին մէջ ՝ 28 Ապրիլ 2018-ին տեղի ունեցաւ ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած պաշտօնական միջոցարում : Ներկայ էին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը , Վարչապետ Գառնիկ Սարգիսեանը եւ կառավարութեան անդամ նախարարներն ու Երեւանի մէջ գտնուող Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանի բոլոր պատգամաւորները : Ներկայ էին նաեւ բազմաթիւ հիւրեր ՝ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի Հայութեան ներկայացուցիչներ , տարագիր սփիւրքի մտաւորականներ , Արցախեան ազատամարտիկներ , Կիլիկիոյ Հայերու ազգային խորհուրդի անդամներ , ազգային փոքրամքսնութիւններու ներկայացուցիչներ , արուեստագէտներ եւ համակիրներ : Միջոցառման ընթացքին տեղի ունեցան քաղաքական եւ ազգային բովանդակութեամբ կարեւոր ելոյթներ ՝ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի քաղաքական եւ իրաւական ներկայ կարգավիճակին , եւ զայն ազատագրելուն ուղղուած պետական աշխատանքներուն մասին : Շեշտը դրուեցաւ Արեւմտեան Հայաստանի ողջ Հայութեան մօտ ՝ իր ազգային , քաղաքական եւ իրաւական իրաւունքներուն նկատմամբ գիտակցութեան մակարդակի զաւգացման անհրաժեշտութեան վրայ : Տեղի ունեցաւ նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նոր քաղաքացիներուն անձնագիրներ շնորհելու նախագահական արարողութիւն :
www . westernarmeniatv . com