Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Էջ 3
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն
Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան 2018 թուականի աշխատանքային օրակարգը
Վարչապետ Գառնիկ Սարգիսեանի ղեկավարած Արեւմտեան Հայաստանի ներկայ Կառավարութեան առաքելութիւնը իր աւարտին պիտի հասնի 2018 թուականի Դեկտեմբերին , Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան երկրորդ խորհրդարանական ընտրութիւններէն ետք : Մնացած այդ 6 ամիսներուն ընթացքին ՝ Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան աշխատանքային օրակարգին մաս պիտի կազմեն հետեւեալ հիմնախնդիրները , մօտաւորապէս առաջնահերթութեան հաւասար կարգով . ա . Աշխուժացնել եւ զարգացնել ՝ Արեւմտեան Հայաստանի իրաւունքներուն նկատմամբ հասարակական գիտակցութիւն տարածելու ուղութեամբ մշակուած եւ ծրագրուած աշխատանքները , թէ ՛ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի տարածքներէն ներս , եւ թէ ՛ աշխարհասփիւռ Հայկական համայնքներուն մէջ : բ . Աշխուժացնել եւ զարգացնել մշակուած եւ ծրագրուած այն բոլոր աշխատանքները ՝ որոնք կը նպաստեն եւ կը խթանեն Արեւմտեան Հայաստանի Հայութեան մօտ ձեւաւորուող եւ օր ըստ օրէ խարիսխաւորուող ՝ ինքնութեան եւ պատկանելիութեան գիտակցութիւնը : գ . Բազմացնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնապէս արձանագրուած քաղաքացիներու թիւը : Այս միջոցով , Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը միջազգային օրէնքի չափանիշերով հնարաւորութիւն կ ' ընձեռէ իւրաքանչիւր Արեւմտեան Հայաստանի Հայուն ՝ տէր կանգնելու Գրաւեալ Արեւմտեան Հայաստանի հողին եւ այլ իրաւունքներուն : դ . Զարգացնել եւ ամրապնդել տարբեր բնոյթներու ծրագրային միասնական աշխատանքներ ՝ տարածաշրջանի միւս բնիկ ժողովուրդներուն հետ , հեռանկարային քաղաքական , մշակութային եւ ռազմավարական այլ նպատակներով : ե . Առաջնահերթութիւն ցուցաբերել գրաւեալ Արեւմտեան Հայաստանի տարածքներէն ներս ապրող Հայութեան հետ բոլոր տեսակի համագործակցութեան ուղութեամբ : զ . Շարունակել եւ զարգացնել ՄԱԿ-ի եւ միջազգային այլ ուղութիւններով տարուած իրաւա-քաղաքական աշխատանքներն ու երկխօսութիւնները :
Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը եկող ամիսներուն ընթացքին կը պատրաստուի միանալ միջազգային շարք մը համաձայնագիրներու եւ այլ փաստաթուղթերու կամ վաւերացումներու
24 Յունիս 2016-ին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմէ Սեւրի դաշնագիրի վաւերացումը իր դրական խոր անդրադարձը ունեցաւ թէ ՛ Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցի աշխատանքներուն , եւ թէ ՛ տարածաշրջանին մէջ ընթացող աշխարհաքաղաքական անցուդարձերուն վրայ :
Տարբեր եղանակներով , նման անդրադարձ եւս ունեցաւ ՝ 9 Օգոստոս 2016-ին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմէ ՄԱԿ-ի « Ծովային Իրաւունքի մասին » համաձայնագիրին վաւերացումը : Ներկայ պահին շարք մը վաւերացումներուն եւ միացման որոշումներուն համապատասխանող նախագիծերը մշակուած են եւ կը սպասեն յարմար պահի :
Հատուկ միջոցարումներ
4 Օգոստոս 2018-ին Կիլիկիոյ անկախութեան հրչակագրի 98-րորդ տարեդարձը
10 Օգոստոս 2018-ին Սեւրի Խաղաղութեան դաշնագրի ստորագրման 98-րորդ տարեդարձը
Տեղի կ ' ունենան , Արեւմտեան Հայաստանի կեդրոնի դահլիճէն ներս երեկոյան ժամը 19:00-ին
Երեւան , Ագադանգեղոս 2
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Գառնիկ Սարգիսեանի հանդիպումները բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի Հայութեան հետ
2018 թուականի սկիզբէն ՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Գառնիկ Սարգիսեանը բազմաթիւ հանդիպումներ ունեցաւ բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի Հայութեան տարբեր ներկայացուցիչներուն հետ : Հանդիպումները տեղի ունեցան ջերմ մթնոլորտի մէջ , որոնց ընթացքին քննարկուեցան բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի Հայութեան հիմնախնդիրները : Միւս կեղմէ Վարչապետը անոնց իրազեկեց կառավարութեան եւ ողջ Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի իրականացուցած աշխատանքներուն մասին , թէ ՛ ՄԱԿ-ի տարբեր շրջանակներէն ներս , եւ թէ ՛ այլ քաղաքական գործունէութիւններուն վերաբերեալ : Հարկ է նշել , որ սոյն հանդիպումները տեղի ունեցան թէ ՛ Կիլիկիոյ եւ թէ ՛ Արեւմտեան Հայաստանի տարածքներէն ներս ապրող Հայութեան ներկայացուցիչներուն հետ , ազգային գիտակցութեան եւ վճռակամ-ութեան բարձր մակարդակով : Քննարկումները ընդգրկեցին նաեւ լայնածաւալ եւ մասնագիտական վերլուծումներ միջազգային օրէնքի բոլոր հնարաւորութիւններուն մասին : Հայրենիքի հողին տէր կանգնող Հայութիւնը հաստատելով իր Հայկական ինքնութիւնը ՝ կտրուկ կերպով կը մերժէ մնալ բռնագրաւող թրքական իշխանութեան ներքոյ , եւ դէմ է " թրքական ժողովրդավարութեան " սին եւ դաւադիր քօղին տակ թագնուած բոլոր այլ ծրագիրներուն :
www . westernarmeniatv . com