ՀԱՅՐԵՆԻՔ - Թիւ 01 ՀԱՅՐԵՆԻՔ No. 1- 02.07.18 | Página 4

Էջ 2 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն

Արեւմտեան Հայաստան - բռնագրաւուծ տարածք Տարածքներու գրաւումն ու իրաւաբանական հարցերը

այնտեղ ինքնիշխանութեան իրաւունքներ ձեռք կը բերէ ։ Ըստ սահմանման ՝ բռնագրաւումը ժամանակաւոր իրավիճակ է , որ կ ՛ ոտնահարէ ժողովուրդներու ինքնիշխան իրաւունքները ՝ առանց անոնց սահմանափակման կամ վերացման : Այն պահէն երբ բռնագրաւողը իրական վերահսկողութիւն կը սահմանէ տարածքին վրայ ՝ ան պէտք է հնարաւոր չափով վերականգնէ եւ ապահովէ հասարակական կարգն ու հանրային անվտանգութիւնը , յարգանքի վրայ հիմնուած , բացի բացարձակ խոչընդոտներու պարագաներուն ՝ օրէնքը պէտք է գործէ գրաւեալ տարածքին ։ Բացի միջազգային մարդասիրական իրաւունքի կանոններէն ՝ գրաւող ուժը պէտք է յարգէ մարդու իրաւունքներն ու ազգային իրաւունքները , որոշ բացառութիւններով :
Թշնամիի մը տարածք բռնագրաւելուն վերաբերեալ հիմնական իրաւական դրոյթները , եւ անոնց հետեւանքները ՝ միջազգային մարդասիրական օրէնքով պաշտպանուած անձերու համար : Քանի որ տարածք մը մասամբ կամ ամբողջությամբ կը համարուի « գրաւեալ »՝ երբ առանց ազգային կառավարութեան համաձայնութեան , այն իրապէս կ ՛ ենթարկուի օտարերկրեայ զինուած ուժերու իշխանութեան : Բռնագրաւումը կը տարածուի միայն այն տարածքներուն վրայ ՝ ուր ստեղծուած եւ գործելու ունակ իշխանութիւն մը գոյութիւն ունեցած է : Միջազգային մարդասիրական իրաւունքը կը կիրառուի այն բոլոր իրավիճակներուն ՝ երբ համապատասխան նախապայմաններ կ ՛ ըլլան , անկախ անկէ ՝ թէ ի ՞ նչ պատճառներ ու պատճառաբանութիւններ առաջ քաշուած կ ՛ ըլլան բռնագրաւման համար ( ինչպէս յայտարարելով ՝ երկրի մը ժողովուրդը ազատագրելու մտադրութիւնը ) եւ անկախ այդ բռնագրաւման օրինականութենէն ՝ միջազգային իրաւունքի անուան տակ ։ Բռնագրաւման վերաբերող ժամանակակից օրէնքի հիմնական աղբիւրները կը գտնուին IVրդ Պայմանադրութեան ( Կոնվենցիային ) կցուած Կանոնակարգին մէջ , որ կ ՛ առնչուի հողատարածքի համար ստեղծուած պատերազմի օրէնքներուն եւ սովորոյթներուն ( Լը Հայ , 1907 ), նաեւ 1949 թ . -ի Ժնեւեան IV-րդ Պայմանադրութեանն ու անոր 1977 թ . -ին աւելցուած Ա ․ Արձանագրութեան ( Protocole I ) որոշ դրոյթներուն մէջ ։ Գրաւուած ըլլալու հանգամանքը իրաւունքներ կուտայ ՝ եւ պարտաւորութիւններ կը դնէ բռնագրաւող կողմին վրայ : Այնուամենայնիւ , այդ վիճակը եթէ խոչընդոտէ կառավարութեան մը ինքիշխանութիւնը կիրառելու իր տարածքներու մէկ մասին կամ ամբողջ տարածքին վրայ ՝ ապա այդ չի նշանակեր որ գրաւողը
Յղումներ Լա Հայ-ի IV-րդ Պայմանադրութիւնը ( 1907 ), տարածքային պատերազմի օրէնքներուն եւ սովորոյթներուն եւ անոր յաւելուածին վերաբերեալ - Տարածքներու նկատմամբ պատերազմի օրէնքներուն եւ սովորոյթներուն մասին Կանոնակարգեր , 42-էն 56-րդ յօդուածները ։ IV-րդ Պայմանադրութիւնը Ժնեւի ՝ 1949 թ ․ Ժնեւի Պայմանադրութեան յաւելեալ Ա ․ Արձանագրութիւնը ( 1977 ) - յօդուած 63 , 68 , 69 et 71 Ուժի կիրառման օրինականութեան մասին - Ի ՞ նչն է ճշմարտութիւնը ճակատամարտի ընթացքին եւ ի ՞ նչն է պատերազմի ճշմարտութիւնը - http :// www . icrc . org / web / fre / sitefre0 . nsf / htmlall / 5QKJUQ Ius ad bellum , ius in bello : quid ? ( Ճակատամարտի ժամանակ ՝ առճակատուիլ , ի ՞ նչ է ճշմարտութիւնը պատերազմի )։
Մարդասիրական միջազգային իրաւունքը նպատակ ունի սահմանափակելու պատերազմի պատճառած տառապանքները , որքան հնարաւոր է ՝ ապահովելու համար օգնութիւնն ու պաշտպանութիւնը զոհերուն : Հետեւաբար , այն կը վերաբերի հակամարտութեան մը իրականութեան ՝ անկախ ուժի օգտագործման դրդապատճառներէն կամ օրինականութեան ։ Այն կը կարգաւորէ միայն մարդասիրական ուղղութիւն ունեցող երեւոյթները ։ Սա կը կոչուի ius in bello ( իրաւունքը ՝ պատերազմի ընթացքին )։ Անոր դրոյթները կը վերաբերին հակամարտութեան բոլոր կողմերուն ՝ անկախ հակամարտութեան դրդապատճառներէն եւ որեւէ կողմի վիճարկած ճիշտութենէն : Միջազգային զինուած հակամարտութեան պարագային ՝ յաճախ դժուար է որոշել , թէ ո ՞ ր Պետութիւնն է մեղաւորը ՝ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը խախտածը ։ Այնուամենայնիւ , մարդասիրական իրաւունքի համակարգը չի կիրառուիր մեղադրեալը որոշելու համար , քանի որ այդ անխուսափելիօրէն կրնայ հանգեցնել այնպիսի հակասութիւններու ՝ որոնք կը խախտեն նպատակի իրականացումը , քանզի իւրաքանչիւր հակառակորդ ինքն իրեն կը յայտարարէ ոտնձգութեան զոհ : Բացի այդ , մարդասիրական իրաւունքը նպատակ ունի ... ( Շարունակութիւնը էջ 16 )
www . westernarmeniatv . com