ՀԱՅՐԵՆԻՔ - Թիւ 01 ՀԱՅՐԵՆԻՔ No. 1- 02.07.18 | Page 17

Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Էջ 15
Պետական փաստաթուղթեր
2 ) Ժողովուրդն իր իշխանութիւնը կ ' իրականացնէ ազատ ընտրութիւններու եւ հանրաքուէներու եղանակով , ինչպէս նաեւ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով նախատեսուած պետական մարմիններու եւ պաշտօնատար անձերու միջոցով : 3 ) Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ ՝ յանցագործութիւն է : Յօդուած 4 . 1 ) Մարդ անհատն ու բնիկ ժողովուրդները , անոնց արժանապատւութիւնը , հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները ՝ բարձրագոյն արժէքներ են : 2 ) Պետութիւնը կ ' ապահովէ մարդ անհատի , քաղաքացիի եւ բնիկ ժողովուրդներու հիմնական իրաւունքներուն եւ ազատութիւններուն պաշտպանութիւնը ՝ միջազգային իրաւունքի սկզբունքներուն եւ չափանիշներուն համապատասխան : Յօդուած 5 . Ազգային Ժողովի ընտրութիւնները , ինչպէս նաեւ հանրաքուէները տեղի կ ' ունենան ընդհանուր , հաւասար , ուղղակի ընտրական իրաւունքի հիման վրայ ՝ գաղտնի քուէարկութեամբ : Յօդուած 6 . 1 ) Պետական իշխանութիւնը կ ' իրականացուի Սահմանադրութեան եւ օրէնքներուն համապատասխան ՝ օրէնսդիր , գործադիր եւ դատաիրաւական իշխանութիւններու բաժանման , անոնց հաւասարակշռութեան ու ներդաշնակութեան հիման վրայ : 2 ) Պետական մարմիններն ու պաշտօնատար անձեր իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ ՝ որոնց համար լիազօրուած են Սահմանադրութեամբ եւ օրէնքներով : Յօդուած 7 . 1 ) Սահմանադրութիւնն ունի բարձրագոյն իրաւաբանական ոյժ , եւ Սահմանադրութեան չափանիշները կը գործեն անմիջականօրէն : 2 ) Օրէնքները պէտք է համապատասխանեն Սահմանադրութեան : Այլ ներպետական իրաւական որոշումները պէտք է համապատասխանեն Սահմանադրութեանն ու օրէնքներուն : Ներպետական չափանիշով իրաւական որոշումները կ ' ընդունուին Սահմանա-դրութեան ու օրէնքներուն հիման վրայ ՝ անոնց իրականացումն ապահովելու նպատակով : 3 ) Օրէնքները եւ այլ ներպետական կանոնական իրաւական որոշումները ուժի մէջ կը մտնեն օրէնքով սահմանուած կարգով ՝ պաշտօնական հրապարակումէն ետք : 4 ) Սահմանադրութեան հակասող ճանչցուած օրէնքները , ինչպէս նաեւ Սահմանադրութեան կամ օրէնքին հակասող ճանչցուած այլ ներպետական իրաւական որոշումները եւ կամ պայմանագիրները իրաւական ոյժ չունին : 5 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները ՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան իրաւական համակարգի բաղկացուցիչ մասն են : 6 ) Օրէնքներն ու այլ իրաւական որոշումները պէտք է համապատասխանեն միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքներուն եւ կանոնական չափանիշներուն : 7 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան համար միջազգային պայմանագիրները ուժի մէջ կը մտնեն միայն վաւերացուելէ կամ հաստատուելէ ետք : Եթէ վաւերացուած միջազգային պայմանագիրներուն մէջ սահմանուած ըլլան այլ կանոնական չափանիշներ քան նախատեսուած են օրէնքներով ՝ ապա կը կիրառուին պայմանագիրի կանոնական չափանիշները : 8 ) Սահմանադրութեանն հակասող միջազգային պայմանագիրները կարելի չէ վաւերացնել : Սահմանադրութեան օրէնքին հակասող պայմանագիրները կարելի չէ հաստատել : Յօդուած 8 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքին կ ' երաշխաւորուին տնտեսական գործունէութեան ազատութիւնն ու ազատ տնտեսական մրցակցութիւնը : 2 ) Արգիլուած է անբարեխիղճ մրցակցութիւնը : 3 ) Մրցակցութեան սահմանափակումը , մենաշնորհի թուլատրելի տեսակներն ու սահմանները կը սահմանուին միայն օրէնքով ՝ եթէ անոնք անհրաժեշտ համարուին հանրութեան շահերը ապահովելու համար : 4 ) Պետութիւնը կ ՛ երաշխաւորէ սեփականութեան բոլոր ձեւերու ազատ զարգացումը եւ հաւասար իրաւունքի պաշտպանութիւնը : Յոդուած 9 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան հիմքերը կը կազմեն ու կը ձեւաւորեն հասարա-կական կառոյցներն ու կազմաւորումները , շարժումները , հայրենասիրական , հայրենակցական , մշակութային ու հոգեւոր , արհեստակցական միութիւններն ու միաւորումները : 2 ) Անոնք կը կազմաւորուին ազատօրէն , կը նպաստեն ժողովուրդի ազգային – պետական կամքի ձեւաւորմանն ու արտայայտման : Անոնց գործունէութիւնը չի կրնար հակասել Սահմանադրութեան եւ օրէնքին , իսկ գործելակերպը ՝ ժողովրդավարութեան սկզբունք-ներուն : 3 ) Անոնք կ ' ապահովեն իրենց ֆինանսական գործունէութեան հրապարակայնութիւնը : Յօդուած 10 .
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհիկ պետութիւն է : Յօդուած 11 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը մշտապէս , զինուած , դրական չէզոք պետութիւն է : 2 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը կ ՛ ապահովեն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը , պաշտպանութիւնը , տարածքային ամբողջականութիւնը , սահմաններու անձեռնմխելիութիւնը : 3 ) Զինուած ուժերը քաղաքական հարցերու մէջ կը պահեն չէզոքութիւն , եւ կը գտնուին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհուրդի եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի վերահսկողութեան ներքոյ : Յօդուած 12 . Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնն իր արտաքին քաղաքականութիւնը կ ' իրականացնէ միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքներուն եւ չափանիշներուն համապատասխան : Յօդուած 13 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան տարածքին եւ անոր սահմաններէն դուրս կը գտնուին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան տակ : 2 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու եւ դադրեցնելու կարգը սահմանուած է օրէնքով : Յօդուած 14 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերենն է , գրական արեւմտահայերէնը : 2 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը կ ' երաշխաւորէ բնակչութեան մէջ տարածում գտած այլ լեզուներու ազատ գործածումը : Յօդուած 15 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշները ՝ դրօշակը , զինանշանը եւ օրհներգը , կը սահմանուին օրէնքով : 2 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշակը հայ կեանքի լոյսն է , որ յավերժութեան , արեւի եւ հայկական պետութեան միջոցով , լոյսի ծիրանագոյնի , պետական մանուշակագոյնի , կապոյտ հորիզոնի եւ ճերմակի ճշմարտութիւններով կը լուսաւորէ Հայաստանը : Դրօշակի մանրամասն նկարագրութիւնը տրուած է օրէնքով : 3 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան զինանշանը վահան է : Զինանշանի մանրամասն նկարագրութիւնը տրուած է օրէնքով : 4 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան օրհներգը « Զարթի ՛ ր լաօ » -ն է : 5 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը Կարինն է :
Գլուխ II-ը կը հրապարակուի հաջորդ թիւով :
www . westernarmeniatv . com