ՀԱՅՐԵՆԻՔ - Թիւ 01 ՀԱՅՐԵՆԻՔ No. 1- 02.07.18 | Page 18

Էջ 16 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
Շարունակութիւններ
Թրքական ընտրութիւնները եւ Արեւմտեան Հայաստանը Շարունակութիւն առաջին էջի պետական այլ կառոյցներուն մէջ ներգրաւուած կարգ մը հայերը : Իսկ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի տարածքներուն մէջ ապրող Հայութիւնը որպէս գրաւեալ երկրի եւ Պետութեան ժողովուրդ ՝ ըստ միջազգային օրէնքի եւ յատկապէս Ժընեւի չորս Համաձայնագիրներու գրաւեալ երկիրներու ժողովուրդներուն ընծայած րաւունքներուն , անոնք պարտաւոր չե ՛ ն մասնակցելու բռնագրաւող իշխանութիւններուն կողմէ կազմակերպուած որեւէ ընտրութեան կամ այլ ձեռնարկներուն , որոնք չե ՛ ն համապատասխաներ իրենց ինքնիշխանութեան իրաւունքներուն : Գրաւեալ Արեւմտեան Հայաստանի տարածքներուն մէջ ապրող Հայութեան հիմնախնդիրներն այսօր կը հանդիսանան իրենց ինքնութեան հարցը , եւ այդ ինքնութենէն բխող ինքնիշխանութեան իրաւունքի հարցերը , որոնք կ ՛ իրականանան միայն անկախութեամբ եւ Հայրենիքի տարածքներու ազատագրումով , անկախ անկէ թէ ով կ ' ըլլայ բռնագրաւող կողմի իշխանութեան գլխուն : Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը ՝ համաձայնութեամբ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի տարածքներուն վրայ ապրող Հայութեան հետ , ամէն միջոցներով կը պաշտպանէ անոնց ինքնութեան հետ կապ ունեցող բոլոր իրաւունքները եւ համատեղ հասկցողութեամբ կը ծրագրէ իր ապագայ քայլերը :
Արեւմտեան Հայաստան - բռնագրաւուծ տարածք Շարունակութիւն էջ 2-ի ապահովելու պաշտպանութիւնը պատերազմի զոհերուն եւ անոնց հիմնական իրաւունքներուն , որ կողին ալ անոնք պատկանին : Սա է պատճառը , որ պատերազմի իրաւունքը պէտք է մնայ անկախ ՝ պատերազմի ընթացքէն կամ հակապատերազմական իրաւունքէն ( պատերազմելու իրաւունքէն կամ պատերազմի կանխարգելման իրա-ւունքէն )։ Պատերազմի արգելքի մասին Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի աւարտը ՝ պատերազմի դիմելը չէր համարուիր անօրինական գործողութիւն , այլ որպէս վեճերու լուծման ընդունելի միջոց մը : 1919 թուականի Ազգերու Լիգայի դաշնագիրը , ապա 1928 թուականի Փարիզի Պայմանագիրը ( Briand-Kellogg Pact ) հակուած էին արգիլելու պատերազմը : Սակայն այդ միտումը յատկապէս 1945 թ . -ի ՄԱԿ-ի կանոնադրութեան ընդունմամբ հաստատուեցաւ ։ “ Կազմակերպութեան անդամները ՝ պէտք է ձեռնպահ մնան իրենց միջազգային յարաբերութիւններուն մէջ ուժային սպառնալիքէն կամ ուժի կիրառումէն (…)”։ Ներխուժումը Արեւմտեան Հայաստան ՝ նոյնիսկ ճանչցուած է Սեւրի պայմանագիրով ( 1920 թ .), ԱՄՆ-ի նախագահ Վ . Ուիլսոնի վճիռով , եւ այս պարագային այդ գործողութիւնը իրաւա-կանօրէն ճանչցուած է անօրինական ՝ ըստ 1919 թ . -ի Ազգերու Լիգայի Դաշնագիրին Այնուամենայնիւ կան իրավիճակներ ՝ որոնց պարագային կը թուլատրուի ՄԱԿ-ի կողմէ զինուած ուժերու օգտագործումը - սա օրինական իրաւունքն է ինքնապաշտպանութեան ( անհատական կամ հաւաքական ), երբ պետութիւն մը ( կամ պետութիւններու խումբ մը ) կ ՛ են թարկուի ոտնձգութեան մէկ այլ Պետութեան կողմէ ( կամ Պետութիւններու խումբի մը կողմէ )։ Սա նաեւ այն դէպքն է , երբ ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդը ՝ ըստ Կանոնադրութեան VII գլխուն , կ ՛ որոշէ հաւաքական ուժ օգտագործել հարկադիր միջոցներ - որոնց նպատակը խաղաղութեան վերականգնումն է — Պետութեան մը դէմ ՝ որ կը սպառնայ միջազգային անվտանգութեան ։ խաղաղության պահպանման միջոցառումներ ՝ դիտորդներու կամ խաղաղապահ առաքելութիւններու տեսքով : Վերջապէս սա այն է , ինչը ճանչցուած է ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքի ծիրէն ներս - իսկապես ՄԱԿ-ի Գլխաւոր Համժողովն իր 1965-ին ընդունած 2105-րդ ( XX ) բանաձեւով “ կը ճանչնայ գաղութարար իշխանութեան տակ գտնուող ժողովուրդներու պայքարի օրինականութիւնը ՝ ինքնորոշման եւ անկախութեան իր իրաւունքի իրականացման համար (…)»։ ( շարունակելի ) Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԻՐԱՒԱՏԷ ՞ Ր ԹԷ ՝ ԱՂԱՉՈՂ ՊԱՀԱՆՋԱՏԷՐ Շարունակութիւն էջ 6-ի Հետեւաբար , եթէ Տարագիր Արեւմտահայութիւնը հիմնական շրջադարձ չկատարէ եւ չյեղաշրջէ իր աւանդական կրաւորականութիւնը , եւ միջազգային քաղաքական արագընթաց զարգացումներուն հանդէպ մնայ դիտորդի կարգավիճակին մէջ , մենք չենք կրնար օգտուիլ նոյնիսկ ՝ միջազգային հայանպաստ զարգացումներէն ։ Հարկ է որ Տարագիր Արեւմտահայութիւնը գիտակցի իր հայրենազրկեալի ստիպողական դերի ուժին , եւ կիրարկէ զայն ճիշդ պահուն եւ ճիշդ ձեւով ։ Այս հարցին մէջ ՝ մեր ներուժի տարբեր շերտերու որակական , կազմակերպուած եւ համադրական մասնակցութիւնը խիստ անհրաժեշտ է ։ Ֆրիդրիխ Նիցչէ ըսած է . « Անցեալը ՝ ապագան կը լուսաւորէ , իսկ ապագան ՝ անցեալը »։ Անցեալը մոռցած շարժում մը ՝ չի կրնար լաւ ապագայ կերտել ։ Դժբախտաբար , միջազգային հարթակի վրայ ՝ 1912-1920 տարիներուն , Պօղոս Նուպարի ծաւալած դիւանաքաղաքական կարեւոր աշխատանքին ունեցած իրաւական առանցքային ձեռքբերումները ՝ մենք ոչ միայն չշարունակեցինք հետապնդել , այլեւ ՝ ըստ արժանւոյն չկրցանք գնահատել , եւ մեր մամուլին ու քաղաքական գրականութեան մէջ չունեցան բաւարար անդրադարձում ։ ( Այս մասին օգտակար աղբիւր մըն է Դոկտ . Վաչէ Ղազարեանի խմբագրութեամբ , այս տարի , Տպարան Շիրակէն լոյս տեսած վաւերագրերու ժողովածուն . « Արեւմտահայաստանի Ազգային Պատուիրակութեան Գործունէութիւնը 1915-1916 » վերնագրով )։ Ընդհակառակը , Արեւելեան Հայաստանի իրերայաջորդ երեք նախագահները ՝ Արեւմտեան Հայաստանի ի նպաստ այդ ձեռքբերումները գերեզմանեցին իրենց պարտուողական անպատասխանատու ելոյթներով ու քայլերով ։ Լեւոն Տէր Պետրոսեան ՝ մեր պատմական իրաւունքները համարեց իռացիոնալ ռոմանտիկա , Ռոպերթ Քոչարեան յայտարարեց . « Ես ռոմանթիք չեմ ՝ Հայաստան հողային պահանջ չունի Թուրքիայից », իսկ Սերժ Սարգսեան , « ֆութպոլային » դիւանագիտութիւն վարելով , ստորագրեց « Ցիւրիխեան Փրոթոքոլ » ները , առանց նախապայմանի …։ Ասոնք մոռցան անցեալը եւ անցեալի ոչ միայն պատմական իրաւունքները , այլեւ ՝ այդ իրաւունքները հիմնաւորող Պօղոս Նուպարի ձեռքբերումները ։ Կասկած չկայ թէ ՝ մեծ տէրութիւնները լաւ կը ճանչնան Արեւմտահայաստանի հարցը , բայց , անոնց հարցին պարզապէս իրողական , հրապարակային ճանաչումին անգամ հասնելու համար , մենք պարտաւոր ենք ՝ քաղաքականօրէն ներկայ ըլլալու միջազգային հարթակին վրայ ՝ մեր զանգուածային ցոյցերով , հաւաքներով , իրաւատէրի ելոյթներով եւ մեր ներուժին ու վճռակամութեան ցուցադրումով ։ Որովհետեւ ՝ մեծ տէրութիւններու նեցակցութիւնը մեզի ՝ կրնայ իրականանալ միայն այն ժամանակ , երբ մենք կը յաջողինք անոնց ցոյց տալ ոչ միայն մեր ուժականութիւնը , այլեւ ՝ մեր եւ անոնց փոխադարձ շահերը ։ Իսկ մենք այդ փոխադարձ շահերը կրնանք ցոյց տալ միայն այն տէրութիւններուն , որոնց ազգային շահերը կը համընկնին մերիններուն հետ ՝ մեր երկու կողմերուն հասարակաց թշնամիին դէմ , ինչպէս է պարագան ՝ փանթրքական ծրագրին դէմ ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերուն համընկնումին ։ Ֆրանսացի պատմաբան Էմիլ Տումերկ ( Emile Doumèrgue ), Սան-Սթեֆանօ – Պերլինի օրերէն , խօսած է այս ճշմարտութեան մասին , զոր մէջբերած է Մեթր Կարապետ Իզմիրլեան ՝ իր « Հայ Ժողովուրդի Քաղաքական Ճակատագիրը » հատորին մէջ . Դիտորդի կարգավիճակին մէջ մնալով ՝ մեր պահանջատիրութիւնը կը զգենու ՝ աղաչանքի , մուրացիկութեան հանգամանք …։ Ներուժի ցուցադրումն ու փոխադարձ շահերն են , որոնք կրնան ցոյց տալ մեր « երկաթէ շերեփ » ը ։ ՄԵԹՐ Գ . ՏԷՐՏԷՐԵԱՆ Պէյրութ , 26 Նոյեմբեր 2017 www . westernarmeniatv . com