Էջ 14 Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Պետական փաստաթուղթեր
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
Հաշուի առնելով սեփական ինքնութեան վերադարձած Արեւմտեան Հայաստանի հայերն ու քաղաքացիները , եւ հիմք ընդունելով ՝
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ( Հայաստան պետութեան ) վերաբերեալ 1916-1920 թթ . -ուն կայացած միջազգային որոշումները , Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրն ու վճիռները , ինչպէս նաեւ 2004-2016 թթ . -ուն Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի , Արեւմտեան Հայաստանի Նախագահի , Կառավարութեան ու Ազգային ժողովի անդամներուն կողմէ ընդունուած հռչակագիրները , հրամանագիրներն ու որոշումները , հաստատելու համար Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներն Արեւմտեան Հայաստանի ( ներառեալ Կիլիկիոյ ) վրայ , ապահովելու համար Արեւմտեան Հայաստանի հայերու գոյութեան , ազատ ապրելու եւ զարգանալու իրաւունքը Բնօրրան Հայրենիքէն ներս , նպաստելու համար Մերձաւոր Արեւելքի ( եւ աշխարհի ) տարածքին ազգերու եւ պետութիւններու միջեւ խաղաղ համակեցութեան ու իրական համագործակցութեան ՝ 2016 թ ․ -ի Մայիս 9-ին ընդունեցին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ( Հայաստան պետութեան ) Սահմանադրութիւնը : Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն ( Հայաստան Պետութիւն ) 9 Մայիս 2016 թ .
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Մայր Օրէնքները Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնն ու ճանաչումը Օրէնքներ , որոշումներ եւ հռչակագիրներ ՝ որոնք հիմք կը հանդիսանան Սահմանադրութեան համար
1 . Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի հիմնադիր ժողովի որոշումը , 08.11.2004 թ .:[ 1 ] 2 . Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի պաշտօնական յայտարարութիւնը , 17.12.2004 թ .:[ 2 ] 3 . Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամաւորներուն ընդունած հռչակագիրը , 20.01.2007 թ .:[ 3 ] 4 . Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հռչակագիրը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին , 04.02.2011 թ .:[ 4 ] 5 . Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի որոշումը չէզոքութեան մասին , 29.03.2011 թ .:[ 5 ] 6 . Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշակին մասին հրամանագիրը , 21.10.2011թ .:[ 6 ] 7 . Արեւմտեան Հայաստանի Հայերու Ինքնապաշտպանական ուժերն ստեղծելու մասին հրամանագիրը , 26.12.2012 թ .:[ 7 ] 8 . Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) ձեւաւորման մասին հռչակագիրը , 24.05.2013 թ .:[ 8 ] 9 . ԱՀՀ Նախագահի հրամանագիրը . Որոշում-յիշեցում ՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ , որ Ան կը հանդիսանայ 1920 թ . -ի Հայկական Պետութեան շարուակութիւնը , Թիւ 12 -23.02.2014 թ .: [ 9 ] 10 . Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նադրութեան նախագիծը մշակելու մասին հրամանագիրը , 10.08.2014 թ .:[ 10 ] 11 . Արցախի հայերուն եւ Արցախ երկրամասին իրաւունքները : [ 11 ] 12 . Նախճաւանի հայերուն եւ Նախճաւան երկրամասին իրաւունքները :[ 12 ] 13 . Ջաւախքի հայերուն եւ Ջաւախք երկրամասին իրաւունքները : [ 13 ] 14 . Կիլիկիոյ հայերուն եւ Կիլիկիայ երկրամասին իրաւունքները :[ 14 ] 15 . Հայաստանի Հանրապետութեան ( Արեւելեան Հայաստան ) հետ յարաբերութիւնները :[ 15 ] ՀԳ . 11-էն 15-րդ յօդուածները կը ներկայացուին Սահմանադրութեան յաւելուածին մէջ :
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ
ԳԼՈՒԽ I . Սահմանադրական կարգի հիմունքները – Ինքնիշխանութիւն ( 1 – 15 ) ԳԼՈՒԽ II . Մարդու եւ քաղաքացիի հիմնական իրաւունքները , ազատութիւններն ու պարտականութիւնները ( 16 – 57 ) ԳԼՈՒԽ III . Բնապահպանական , ժողովրդագրական , հասարակական , տնտեսական համակարգը ( Քաղաքացիական ապահովութեան , հողային կանոնադրութեան եւ առողջապահութեան համակարգը ) ( 58 – 65 ) ԳԼՈՒԽ IV . Լեզու , մշակոյթ եւ աւանդոյթներ ( 66 – 68 ) ԳԼՈՒԽ V . Նախագահ , Նախագահական խորհուրդ ( 69 – 82 ) ԳԼՈՒԽ VI . Ազգային ժողով ( 83 – 116 ) ԳԼՈՒԽ VII . Կառավարութիւն ( 117 – 122 ) ԳԼՈՒԽ VIII . Դատա-իրաւական համակարգ , Սահմանադրական դատարան ( 123 – 136 ) ԳԼՈՒԽ IX . Դատարաններ ( 137 – 144 ) ԳԼՈՒԽ X . Պետական համակարգի կառոյցներուն միջեւ յարաբերութիւնները . Նախագահի , Ազգային ժողովի , Կառավարութեան , Սահմանադրական Դատարանի , Դատաիրաւական համակարգի ( 145 ) ԳԼՈՒԽ XI . Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնակառավարման մարմինները եւ Արտերկրի հայութեան հետ իրաւական յարաբերութիւնները ( 146 - 157 ) ԳԼՈՒԽ XII . Սահմանադրութեան ընդունումը , փոփոխումը եւ հանրաքուէն ( 158 - 160 ) ԳԼՈՒԽ XIII . Եզրափակիչ եւ անցումային դրոյթներ ( 161 )
ԳԼՈՒԽ I ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ
Յօդուած 1 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը ազատ , անկախ , ինքնիշխան , իրաւական , սոցիալական , ժողովրդավարական պետութիւն է : 2 ) Պատմական հիմք ընդունելով Հայաստան պետութեան ճանաչումը , դէ-Ֆակտո 19 Յունուար 1920 թ . -ին եւ դէ-Յուրէ 11 Մայիս 1920 թ . -ին՝ հաստատուած Դաշնակից Տէրութիւններուն կողմէ , եւ Վուդրո Ուիլսընի Իրաւարար վճիռով ամրագրուած աշխարհագրական սահմանագծուած տարածքներուն վրայ , ինչպէս նաեւ Իրաւարար վճիռէն դուրս մնացած Արեւմտեան Հայաստանի երեք նահանգներուն ու Կիլիկեան Հայաստանին վրայ , Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը որպէս Հայկական Պետութիւն ՝ 1920 թ . -ին ճանչցուած Հայաստան պետութեան շարունակող պետութիւնն է : 3 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան անուանումը միջազգայնօրէն ճանչցուած է , որպէս Republic of Western Armenia , République d ' Arménie Occidentale , Република Западная Армения . Յօդուած 2 . Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը կը ճանչնայ մարդու եւ բնիկ ժողովուրդներու հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները ՝ որպէս անօտարելի ու բարձրագոյն արժէքներ , եւ ազատութեան , արդարութեան եւ խաղաղութեան հիմք : Յօդուած 3 . 1 ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը , որպէս Հայկական պետութեան իշխանութիւն ՝ կը պատկանի հայ ժողովուրդին :
www . westernarmeniatv . com