Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Էջ 13 սորվիլն է ։ Աստուած ՝ հաւատացեալէն , հաւատաւոր մարդէն ՝ ոչ վախ եւ ոչ ալ ստրկութիւն կը պահանջէ , այլ ՝ կը պահանջէ հաւատալ ՝ Արցախի դասին ։ Այս ուրացող վերեւներու անհաւատները ժամանակավրէպ դարձած են այսօր ՝ երբ մեր թշնամին , հիւլէական « ԱՔՈՓՕ » կայանը կը հիմնարկէ ՝ Ռուսաստանի ՝ մեր դաշնակիցին օգնութեամբ …։ Արթնցէ ՛ ք պարոնայք անհաւատներ , որպէսզի չկորսնցնենք նաեւ մեր վերջին ստրատեգիական դաշնակիցը , որուն շահերը կը համընկնի ՛ ն մեր ազգային գոյութենական շահերուն հետ ՝ փանթրքական վտանգին դէմ …։ Այսպիսի անհաւատներ ՝ վա ՛ ր թող տապալուին իրենց ղեկավարի աթոռներէն ։ Թող սասանին ու փշրին անհաւատներու բարձր բերդերն անառիկ , եւ իյնան վար ՝ անոնց պատնէշները ՝ զրահապատ եսութեանց մենաշնորհային , եւ թող շուտով բացուին դռները ՝ մեր ժողովուրդին կենսունակ ու մարտնչող ուժերուն առջեւ …։ Այստեղ կ ՚ ուզենք վերյիշեցնել Էդիկ Յովհաննիսեանի հետեւեալ կանխագուշակումը ՝ « ԴՐՕՇԱԿ » ի 15-28 Յուլիս 1993 թուակիր համարին մէջ , իր « Ուր Ենք Մենք » խորագրով գրութենէն . « Մենք պէտք է ունենանք յստակ դիրքորոշում ՝ դաշնակիցներ շահելու համար , եւ չասել այն աբսուրդը , թէ մենք անկախ ենք ։ … Ռուսական ազգային շահերի ոլորտում է , որ Հայաստանը որոշ հետաքրքրութիւն է ներկայացնում ։ … Աշխարհը շարժւում է դէպի ազգային կառոյց ։ Հաւանաբար մօտիկ ապագայում ՝ Չինաստան , Ճապոնիա , Գերմանիա եւ Ռուսաստան դառնան ազգային բեւեռի պաշտպաններ , եւ ՝ ջախջախիչ հարուած տան ՝ ամերիկա-սիոնական ապազգային բեւեռին ։ Ազգային բեւեռի յաղթանակը անխուսափելի է … եւ ապազգային բեւեռը կը խորտակուի վերջնականապէս ։ Հետեւաբար , մեր ներկայ կացութիւնը ստիպում է մեզ կանգնել ՝ պատնէշի ազգային կողմում կանգնած բանակի շարքերում »։
••• Հայ Սփիւռքը , որուն տուժած հայրենազրկեալ մեծամասնութիւնը ՝ Տարագիր Արեւմտահայութիւնն է , որ պէտք չէ սահմանափակուի ՝ լոկ բարոյական ճանաչում ու դատապարտում մուրալու քաղաքականութեամբ , այլ ՝ պէտք է կեդրոնանայ իրաւաքաղաքական պայքարի միջազգային դաշտին մէջ , հետապնդելով սփիւռքակեդրոն քաղաքականու-թիւն , կեդրոնաձիգ ինքնակազմակերպու-մով , Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցներու ստեղծման նախաքայլերը առնելով , եւ Տարագիրի գիտակցութեան ընդհանրացումով , որ ոչ միայն կ ՚ առաջնորդէ հայրենազրկեալի քաղաքական պայքարի յանձնառութեան , այլեւ ՝ շօշափելի , ստոյգ եւ գործնական նպատակ մը կը հայթայթէ հայապահպանումի ճիգին , որ պէտք չէ մնայ ՝ ինքնանպատակ քարոզ , որ չունի հայրենազրկեալութեան գիտակցութեան քաշողական հզօր շարժառիթն ու հիմնաւորումը ՝ հայապահ-պանումին ։ Այսպիսի սփիւռքակեդրոն քաղաքականութեամբ միաւորուած եւ հզօրացած Հայ Սփիւռքը ՝ շատ աւելի հզօր նեցուկ մը կը հանդիսանայ Արեւելահայաստանին , քան ՝ Հայաստանակեդրոն ( Արեւմտահայաստանը նկատի չառնող ) քաղաքականութիւնը ։ Արեւմտահայաստանը նկատի չունեցող Հայաստանակեդրոն քաղաքականութեան մահաբեր հետեւանքին մասին , Յ . Պալեան « ՆՈՐ ՅԱՌԱՋ » ի 26 Յունուար 2010 թուակիր համարին մէջ գրած է հետեւեալը ՝ « Հայաստանի Հանրապետութեան Եւ Հայ Ժողովուրդի Շահերու Շփոթ Կայ » վերնագրին տակ . « Բռնագրաւեալ Հայաստանը եւ անոր ժողովուրդը ՝ Արեւմտահայութիւնը , որպէս այդպիսին , Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղ չունին ։ Սփիւռքը եթէ այս կացութիւնը ըստ արժանւոյն չտեսնէ եւ չգնահատէ ՝ կը կնքէ իր լուծարքը , կը թաղէ ազգի իրաւունքները …»։ Նաեւ ՝ միայն այսպիսի միաւորուած , միակ գլուխ ունեցող Սփիւռքի գոյառումով է որ կարելի կը դառնայ ստեղծումը ՝ իրօք եւ ճշմարտապէս « Համազգային Խորհուրդ »։ Ճիշդ է թէ ՝ Արեւելահայաստանի առկայութիւնը այսօր ՝ շօշափելի իրականութիւն է , իսկ ստեղծուելիք Սփիւռքը այսօր գոյութիւն չունի տակաւին , սակայն Սփիւռքը ՝ համահայութեան թիւին 80 տոկոսը կը կազմէ , որուն միաւորումով եւ հզօրացումով միայն ՝ կարելի կրնայ դառնալ ուռճացումը ՝ Արեւելահայաստանի 20 տոկոսին ։ Ուրեմն , սփիւռքակեդրոն քաղաքականութիւնը համահայկական գերագոյն եւ հեռանկարային շահերուն տեսակէտէն ՝ առաջնահերթն է ։ Այս գրութեան հեղինակը բնա ՛ ւ յաւակնութիւնը չունի միա ՛ կ մունետիկը եղած ըլլալու սփիւռքակեդրոն քաղաքականութեան առաջնահերթութեան , քանի որ ամէն հայրենասէր ու տեսլական ունեցող անհատ կամ կազմակերպութիւն , արդէն անդրադարձած կ ՚ ըլլան այս քաղաքականութեան ճշմարիտ առաւելու-թեան ՝ Հայաստանակեդրոն ( Արեւմտահայաստանը անտես առնող ) քաղաքականութեան վրայ , եւ կարիքը չունին ու չեն սպասեր մէկու մը կոչին , կանչին կամ քարոզին , քանի որ ՝ ինչպէս ըսած է ֆրանսացի հիւլէագէտ Ժօլիօ Գիւրին , « Ճշմարտութիւնը առանց վիզայի կը ճամբորդէ …» բոլոր պայծառատես միտքերէ ներս ։ Եւ սակայն , կրաւորական անդրադարձումը ՝ ապարդիւն կը մնայ , եթէ պայծառատեսները դանդաղին , տնտնան ու ձեռնպահ մնան ։ Անհրաժեշտ է որ անոնք արագ շարժին , կազմակերպուին եւ զօրաշարժի մղեն Տարագիր Արեւմտահայութեան ներուժի բոլոր բաղադրիչները ՝ հետապնդելու համար սփիւռքակեդրոն քաղաքականութիւնը , որպէսզի ՝ կարողանան աւելի լայնածաւալ աշխատանքներ իրականացնել , քան ՝ իրարմէ անջատ անհատներն ու կազմակերպութիւնները , որոնք կը մնան տկար եւ կեդրոնախոյս , կամ ՝ իրար խաչաձեւող , յամրաքայլ ու ոչ արագաշարժ , մինչդեռ այսօր ՝ աշխարհի քաղաքական զարգացումները արագընթաց են , եւ կը պահանջեն ՝ որ մեր քաղաքական կամքը դրսեւորուի ոչ միայն հաւաքականօրէն , այլեւ արագընթաց ձեւով , ստեղծելու համար Տարագիր Արեւմտահայութեան կեդրոնական , ներկայացուցչական ( ընտրովի ) եւ իրաւական միակ լիազօր կառոյցը ։ Ներկայացուցչականի , այսինքն ՝ ընտրեալի հանգամանքը , այն նախապայմանն է Միջազգային Հանրային Իրաւունքին , որպէսզի ՝ այդ կառոյցը օժտուած նկատուի ՝ իրաւական անձնաւորութեամբ ( personne juridique ), եւ հետեւաբար , Միջազգային Հանրային Իրաւունքի ենթակայի ( sujet ) կարգավիճակով , որպէսզի ընդունելի եւ լսելի դառնայ միջազգային ատեաններու կողմէ ։ Ցարդ մեզի ծանօթ միակ կառոյցը Սփիւռքի մէջ ՝ որ ընտրուած է , « Արեւմտեան Հայաստանի Հանրապետու-թեան » այն « Ազգային Ժողով » ն է , որ ընտրուած է 2014 թուին , 17,832 « քաղաքացի » ներու կողմէ , եւ ՝ կը բաղկանայ 64 երեսփոխաններէ , որոնք եկած են հայկական 10 գաղթօճախներէ եւ գրաւեալ Արեւմտեան Հայաստանի մի քանի տակաւին չբացայայտուած քաղա-քներէ …։ 2004 թուին , Արցախի մէջ ՝ ազատամարտիկներու եւ մտաւորականներու նախաձեռնութեամբ հիմնուած « Արեւմտեան Հայաստանի հայութեան Ազգային Խորհուրդ » ի նախագահը ՝ Արմենակ Աբրահամեան , որ ընթացիկ տարուան Հոկտեմբեր 21-ին , բանախօսութիւն մը տուաւ Հայկազեան Համալսարանի հանդիսասրահին մէջ , յիշեց նաեւ , թէ ՝ արդէն « Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան գրանցուած քաղաքա-ցիներու թիւը այսօր հասած է ՝ մոտ 22,000-ի », եւ թէ ՝ « 2018 թուի Դեկտեմբերին կայանալիք Ազգային Ժողովի նոր ընտրութիւններուն մասնակից պիտի ըլլան շատ աւելի մեծ թիւով գրանցուած քաղաքացիներ »։ Եւ աւելցուց . « Իսկ եթէ Տարագիր Հայութեան ունեցած ահռելի մեծ միջոցներն ու ունեցած հնարաւորութիւնները գործի լծուին սոյն նպատակին համար , վստահ ենք , որ այս թիւը ՝ շատ կարճ ժամանակի մէջ ՝ կը դառնայ տասնապատիկ եթէ ոչ հարիւրապատիկ »։
( Շարունակութիւնը էջ 16 ) www . westernarmeniatv . com