Էջ 12 ՀԱՅՐԵՆԻՔ- ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Երկուշաբթի 2 Յուլիս 2018- Թիւ 1
Արեւմտեան Հայաստանի Տարագիր Հայութեան ձայնը Անշպար Խօսք
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԻՐԱՒԱՏԷ ՞ Ր ԹԷ ՝ ԱՂԱՉՈՂ ՊԱՀԱՆՋԱՏԷՐ
ՄԵԹՐ Գ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
2018 թ. դարադարձի սեմին, կ ' ուզենք վերյիշեցնել պատմական իրողութիւն մը, եւ քաղաքական ճշմարտութիւն մը ՝ անշպար, անպաճոյճ, անողոք եւ առարկայական խօսքերով ։ 20-րդ դարի երկայնքին ստեղծուած ՝ Արեւելահայաստանի երեք հանրապետութիւնները ՝ վճռորոշ, կամ ՝ որոշիչ հետեւանքը չէին, մեր կողմէ նախաձեռնուած ազգային ազատագրական արիւնալի պայքարին, կամ ՝ համակարգային երկու յեղափոխութիւններու ՝ դրամատիրականին յառաջընթաց սոցիալիստականի անցումին, եւ ՝ սոցիալիստականէն յետընթաց դրամատիրականի վերադարձին համար, այլ ՝ դուրսէն հարկադրուած ու պայմանադրուած էին. դրսեկ էին, եւ միայն մասնակիօրէն հետեւանքն էին ներսէն ՝ ինքնապաշտպանութեան արիւնալի ճակատամարտին, համակարգային արիւնալի ապստամբութեան եւ ոչ արիւնալի համակարգային փոփոխութեան զանգուածային ցոյցերու ։ Առաջինը ՝ հետեւանքն էր Անդրկովկասեան ՍԷՅՄին տարանջատումին, որ ճամբան բացաւ Արեւելահայաստանի մեկուսացումին, եւ Թուրքիոյ կողմէ ՝ Պաթումի խաղաղութեան դաշնագիրը ստորագրելու համար պայման դնելու ՝ Արեւելահայաստանի անկախութեան հռչակումը, անոր պարտադրելու համար ստրկական դաշնագիրը, եւ Արեւելահայաստան ստորագրեց զայն, եւ հռչակեց անկախութիւն, հակառակ ՝ Սարդարապատի յաղթանակին, նախընտրելով ՝ ստրկական խաղաղութիւնը, քանի որ կարող չէր շարունակելու պատերազմը …։ Եւ Սիմոն Վրացեան գրեց ՝ որ թուրքերը պայման էին դրել անկախութեան հռչակումը, եւ մենք ՝ հիւանդ զաւակ ծնած մօր մը պէս ՝ յայտարարեցինք անկախութիւնը …(« Հայաստանի Հանրապետութիւն »)։ Երկրորդը ՝ հետեւանքն էր Հոկտեմբերեան Յեղափոխութեան յաղթանակին, եւ թէեւ ՝ 1920 թ. Մայիսեան ապստամբութիւնը ճզմուած էր, Նոյեմբեր 29-ին ՝ Արեւելահայաստանի իշխանութիւնը յանձնուեցաւ
Խորհրդային Յեղկոմին ։ Երրորդը ՝ հետեւանքն էր Սովետ Միութեան կազմալուծումին, եւ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարած ՀՀՇ-ն ՝ զանգուածային խաղաղ ցոյցերով ՝ առիթէն օգտուեցաւ յայտարարելու ՝ անկախութիւն ։ Այսքանը վերյիշեցնելու համար պատմական իրողութիւնը ։ Իսկ քաղաքական ճշմարտութեան վերյիշեցումին համար կը գրենք հետեւեալը ։ Ներկայիս ՝ Սէուտ-Արաբիան ստանձնած է Թուրքիոյ դերը ՕԹԱՆ-ի մէջ, Իսրայէլի հետ գործակցաբար ՝ ամերիկեան իմփերիալիզմի որոշումով, քանի որ Թուրքիա ձախողած ըլլալով Սուրիոյ մէջ, եւ Ռուսաստան ՝ Սուրիոյ մէջ իր հզօր միջամտութեան շնորհիւ ՝ տարածաշրջանին մէջ շահած ըլլալով անմրցելի հեղինակութիւն, Էրտողան ՝ դիմաշրջում կատարած է Արեւմուտքէն ՝ Արեւելք …։ Մանաւանդ ՝ երբ ամերիկացի հեղինակաւոր լեզուաբան եւ քաղաքակրթական վերլուծաբան Նօամ Չոմսքի կը խօսի ամերիկեան երազին հոգեհանգիստին մասին, իր“ Requiem of American Dream” գիրքին մէջ …։ Այս դիմաշրջումը Թուրքիոյ ՝ Էրտողանի իրատեսութեան արժանիքին, փրակմաթիզմին, պատեհապաշտութեան, կարելիին գիտակցելու ռէալ փոլիթիքին հետեւանքն է, ուր կարելի միակ նպաստաւորն է Թուրքիոյ համար, իսկ մասնակիօրէն հայանպաստ եւ միաժամանակ հայավնաս զարգացում մըն է …։ Մասնակիօրէն հայանպաստ ՝ քանի որ դէպի Ռուսաստան դիմաշրջումով եւ ՕԹԱՆ-էն հեռացումով ՝ Թուրքիա պարտաւոր է հրաժարելու, գէթ ժամանակաւորապէս, իր փանթրքական ծրագրէն( որ ուղղուած է ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի դէմ), եւ յարգելու ՝ Ռուսաստանի դաշնակից Հայաստանի անկախութիւնն ու անվտանգութիւնը ։ Կը մնայ ՝ Արեւմտահայաստանի ազատագրութեան խնդիրը, որուն կապակցութեամբ Թուրքիոյ այս դիմաշրջումը ՝ մասնակիօրէն հայավնաս է, որովհետեւ ՝ կրնայ մասնակիօրէն տկարացնել Փութինեան Ռուսաստանի վճռականութիւնը ՝ Թուրքիոյ պարտադրելու ՝ ոչ միայն « Թուրքահայաստանի անկախութեան մասին » դեկրետին գործադրութեան հարցին մէջ, այլեւ ՝ Սեւրի դաշնագրին եւ Ուիլսոնեան Իրաւարար Վճիռին կապակցութեամբ ։ Այսինքն ՝ այս երեք միջազգային վաւերագրերուն ամբողջական գործադրութիւնը ։ Անոնք, որոնք ցանկատեսութիւն կը նկատեն Փութինեան
Ռուսաստանի մտադրութիւնը ՝ Թուրքիայէն պահանջելու այս երեք միջազգային վաւերագրերու գործադրութիւնը գէթ մասնակիօրէն, պէտք է ուշադրութեամբ կարդան Ռուսաստանի ներկայի եւ ապագայի գործակից Գերմանիոյ « Տէ Վելթ » թերթի 11 Նոյեմբեր 2012 թուակիր համարի « 1918-2018 … Հին Հակամարտութիւններ Կը Վերադառնան Իրենց Սկիզբին » վերնագրով վերլուծողական գրութեան հետեւեալ տողերը. « Թուրքիա եւս այսօր ՝ որեւէ ժամանակէ աւելի, մտահոգուած է իր երէկի դիրքին կորուստով … աշխարհ կ ' ապրի այսօր ՝ 1918 թուի անկայանութեան իրավիճակը … եւ հին հակամարտութիւնները առաջնահերթ պիտի ըլլան ՝ 2018 թուին »( տես ՝ « Ալ- Հայաթ » ի 22 Նոյեմբեր 2017 թուակիր համարը)։ Այս համոզումը ունի նաեւ պետական վերնախաւը, եւ այս համոզումին հետեւանքն էր Գերմանիոյ ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան ։ Սակայն, այս երեք միջազգային վաւերագրերուն գէթ մասնակի գործադրութիւնն անգամ ՝ կախեալ է Տարագիր Արեւմտահայութեան եւ Արեւելահայաստանի պետութեան միատեղ աշխատանքէն ու իրաւա-քաղաքական հետեւողական պայքարէն ՝ միջազգային հարթակի վրայ, հրաժարելով ՝ մեր ցարդ վարած աղաչական պահանջատիրութեան կրաւորական ու ձեռնպահ քաղաքականութենէն, որ կարծէք ՝ հիմնուած է մեր երեք հանրապետութիւններուն դրսեկութեան նախընթացներուն կրկնուելու հաւանականութեան պատրանքին վրայ …։ Մինչեւ երբ ՝ պիտի շարունակենք խաբուիլ մեր իսկ կողմէ յօրինուած պատրանքներէն ու ցանկատեսութիւններէն, եւ մնանք ՝ անշարժ ու ձեռնպահ, երկինքէն սպասելով ՝ մանանան …։ Ուր մնաց մեր ժողովուրդին յեղափոխական սարդարապատեան ու արցախեան ոգին ։ Կորսնցուցա ՞ ծ ենք մեր հաւատքը ՝ մեր վերստին ծառանալու ուժին հանդէպ ։ Արդէն սկսած ենք հաւատա ՞ լ Մատթէոս Առաքեալին վերագրուած սա ստրկամիտ ու հալածախտական քարոզին. « Երանի սգաւորներուն. երանի հեզերուն. երանի անոնց որ հալածուած են ՝ արդարութեան համար. երանի ողորմածներուն …», որոնք չեն պատկանիր Առաքեալի մը, այլ ՝ շահագործող ու հալածող իշխաններուն ու դասակարգերուն ։ Իմաստութեան սկիզբը ՝ Աստուծմէ վա ՞ խն է, թէ ՝ մօտիկ անցեալի Արցախի դասը www. westernarmeniatv. com