Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Էջ 11
1907-ի 4-րդ պայմանագրութեան 3-րորդ բաժինի 42-րորդ յօդուածին ՝ Տարածք մը կը համարուի գրաւեալ , երբ ան կը տեղադրուի թշնամի բանակի իշխանութեան տակ :
Այս միջազգային հիմքը կը հաստատէ , որ միջազգային ճանաչում ունեցող Հայաստան Պետութեան ողջ տարածքները ՝ բացի ներկայ Հայաստանի Հանրապետութեան տարածքէն , այսօր կը գտնուին գրաւեալ կարգավիճակի մէջ եւ ենթակայ են ազատագրման : Արցախի տարածքներուն ազատագրումը տեղի ունեցաւ նոյն այս հիմքերուն վրայ ՝ ատոր համար ալ այսօր ողջ միջազգային ընտանիքը Արցախի տարածքները կը համարէ Հայերու կողմէ ազատագրուած , հակարակ պարագային ՝ անոնք Արցախի հարցին պիտի անդրադառնային որպէս Ատրպէյջանական տարածքներու , բռնագրաւուած Հայերուն կողմէ : Տարբերութիւնը շատ մէծ է , եւ այդ տարբերութեան մէջ կը կայանայ ողջ ճշմարտութիւնը ՝ Արցախի Հայաստան Պետութեան անբաժանելի մասը ըլլալուն : Նոյն հիմքերով , Արեւմտեան Հայաստանի գրաւեալ տարածքներու ազատագրման իրաւունքը երաշխաւորուած եւ ընդունելի է միջազգային ընտանիքին կողմէ , եթէ Հայութիւնը տէր կանգնի այդ իրաւունքին ու որոշէ ազատագրել Արեւմտեան Հայաստանը : Պատմական եւ ազգային գերագոյն շահերու առաջնահերթ պատասխանատւութիւնն է սա , որ ամբողջ մէկ դար տարագիր Հայութեան քաղաքական եւ ազգային ղեկավարութիւնը չցանկացաւ ստանցնել , փոխարէնը ՝ անոնք ողջ Հայութիւնը զբաղցուցին միջկուսակցական կռիւներով եւ ցեղասպանութեան ճանաչման սին հանկերգով :
5 . Ցեղասպանութիւնը արդէն ճանչցուած է :
24 Մայիս 1915-ին Դաշնակից Եռեակը ՝ Ռուսաստանը , Մեծն Բրիտանիան եւ Ֆրանսան ՝ միասնական ազդարարական յայտարարութիւնով հանդէս եկան , Թրքական կառավարութիւնը պատասխանատու գտնելով ՝ Հայ ժողովուրդին դէմ զանգուածային ջարդեր կազմակերպելու եւ իրականացնելու գործով , ինչը որակեցին որպէս պատերազմի եւ մարդկութեան դէմ ոճիր ( այսինքն ցեղասպանութիւն ՝ ըստ միջազգային ցեղասպանութեան ներկայ բնութագրման ):
Ցեղասպանութիւնը ճանչցուեցաւ ՄԱԿի եւ անոր անդամ պետութիւններուն կողմէ ՝ ներառեալ Թիւրքիայի , 12 Յունուար 1951-ին , երբ ստորագրուեցաւ Ցեղասպանութեան ոճիրի կանխարգելման եւ պատժումի ՄԱԿ-ի միջազգային պայմանագիրը :
Քանի ՞ անգամ ցեղասպանութիւնը պէտք է ճանչցուի , եւ մինչեւ ե ՞ րբ ողջ Հայութիւնը պիտի զբաղցնեն այս հարցով : Օտարը մեղաւոր չէ : Ոմանք կ ՛ ըսեն թէ ցեղասպանութեան ճանաչումը ամեն պարագայի լաւ բան է : Այո լաւ բան է , բայց ի ՞ նչ բանաձեւով : Լոկ բարոյական բանացեւով ներկայացուած ճանաչումները ոչ մէկ քաղաքական կամ իրաւական արժեք ունին , օրինակ Եւրեբական Խորհրդարանի 1987-ի ճանաչումը որը բարոյապէս կը ճանչնայ ցեղասպանութիւնը բայց իր երկրորդ յօդուածով իսկ կը շեշտէ թէ այդ ճանաչումը Հայութեան համար ոչ մէկ քաղաքական կամ իրաւական հիմք կրնայ հանդիսանալ Թուրքիոյ դիմաց որեւէ պահանջքներ հայցելու հարցով : Իսկ Հայութիւնը շնորհակալութեամբ կը դիմակալէ նման խայտառակութիւնները : Մեզի ինչ ՞ ով պետք են նման ճանաչումները , սրտի մխիթարա ՞ նք ..: Գրաւեալ Հայրենիքները մխիթարանքներով չ ՛ է որ կ ՛ ազատագրուին :
6 . Կիլիկիոյ կարգավիճակը :
Հայկական Կիլիկիան առաջինն էր ՝ ուր զանգուածային ցեղասպանութիւններ սկսեցան , երբ Ադանայի մէջ տեղի ունեցան մօտ 30,000 Հայերու ջարդերը 1894-1896 թուականներուն , իսկ յետոյ 1909-ին ՝ երբ ջարդուեցան 300,000 Հայեր : Այս ջարդերուն մասին ոչ ոք կը խօսի այսօր , եւ բոլորին ուշադրութիւնը սեւեռուած է միայն 24 Ապրիլ 1915-ին վրայ : Կարծէք ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ միայն մէկ օր , եւ տակաւին կը խօսուի " Կը յիշենք եւ կը պահանջենք " -ի մասին ..! Ի ՞ նչ կը յիշեն .., եւ ի ՞ նչ կը պահանջեն : Կը յիշեն Ապրիլի 24-ը , ու կը պահանջեն ( կը մուրան ) ճանաչում ( այն ինչ որ արդէն տեղի ունեցած է 67 տարի առաջ ):
1916-ին Պօղոս Նուպար փաշան ՝ Կիլիկիոյ ազատագրման նպատակով կ ' առաջարկէ զինեալ զօրքի մը ստեղծումը : Ֆրանսայի Ժորժ Պիկոտ-ն ու Անգլիոյ Մարկ Սայքս-ը կը համաձայնին Պօղոս Նուպար փաշաի արաջարկին , եւ կը խոստանան դաշնակից պետութիւններու յաղթանակէն յետոյ ՝ Կիլիկիան դարձնել ինքնավար , Ֆրանսայի հովանիին ներքոյ :
1916-ի Դեկտեմբերին հիմնադրուեցաւ Արեւելեան Գունդը ( յետոյ անուանուեցաւ Հայկական գունդ ) որ պէտք է ազատագրէր Կիլիկիան եւ ապա դառնար ապագայ Հայաստան Պետութեան ազգային բանակի կորիզը : Կիլիկիան ազատագրուեցաւ 1918-ի Աշնան , եւ աքսորական Հայութիւնը սկսաւ հոն վերադառնալ , ուր 1919-ին արդէն 250,000 բնակիչներ հաստատուած էին : Սեւրի Դաշնագիրի ստորագրումէն 6 օր առաջ ՝ 4 Օգոստոս 1920-ին , Կիլիկիոյ ազգային խորհուրդը հռչակեց Կիլիկիոյ անկախութիւնը : Այդ պատճառով ալ
Կիլիկիան չէ ' ր ներառնուած ո ' չ Սեւրի դաշնագիրին մէջ , եւ ո ' չ ալ Վ . Ուիլսոնի իրաւարար վճիռին մէջ , քանի որ պարզապէս արդէն ազատագրուած էր :
Մեկնելով իր սեփական շահերէն ՝ Ֆրանսան Կիլիկիոյ անկախութենէն մօտ մէկ տարի յետոյ , 20 Հոկտեմբեր 1921-ն ստորագրեց Անկարայի պայմանագիրը , ըստ որուն ան Կիլիկիան Աթաթիւրքին յանձնեց 99 տարուայ ժամկէտով , ինչը կ ' աւարտուի 19 Հոկտեմբեր 2020-ին ՝ այսինքն մօտ 2 տարի յետոյ ..!
Այսօր տարագիր Հայութեան ո ՞ ր մէկ քաղաքական կառոյցը կը խօսի այս իրողութեան եւ ժամկէտին մասին : Մինչ Կիլիկիոյ կաթողիկոսարանը զբաղուած է լոկ եկեղեցական կալուածային դատերով : Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը 4 Օգոստոս 2017-ին վերականգնեց Կիլիկիոյ Հայերու ազգային խորհուրդը , որ այսօր կը զբաղի այս հարցերով :
Սիրելի Հայրենակից ,
Այս ճշմարտութիւնները կը յանձնենք քու իմացականութեանդ եւ գիտակցութեանդ ՝ որպէսզի դուն իմանաս քեզի պատկանող իրաւունքները , բայց նոյն ժամանակ նաեւ որպէսզի իմանաս քու պարտականութիւններդ թէ ' որպէս ՀԱՅ եւ թէ ' որպէս իրաւական միակ տէրն ու տիրականը քու իրաւունքներուդ , եւ անոնց պաշտպանութեան եւ իրականացման պատասխանատւութիւններդ :
Ոչ մէկ այլ կողմ իրաւական հեղինակութիւն չունի քու իրաւունքներդ պաշտպանելու կամ պահանջելու առումով : Ոչ ներկայ Հայաստանի Հանրապետութիւնը , որ ինչպէս յիշեցինք ՝ ան 29 Նոյեմբեր 1920-էն ի վեր ինքզինք իրաւականօրէն մեկուսացուցած է եւ զիջած է ամբողջական Հայաստան Պետութեան բոլոր իրաւունքներէն , եւ ոչ ալ Հայկական աւանդական կուսակցութիւնները ՝ որովհետեւ միջազգային դաշտի վրայ պետական իրաւունքները չե ' ն կրնար կուսակցական մակարդակով հետապնդուիլ , այլ միայն պետական մակարդակով : Այդ պատճառով ալ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը հիմադրուեցաւ որպէս իրաւականօրէն շարունակողը 1920-ին միջազգային ճանաչում ստացած Հայաստան Պետութեան կառավարութեան : Շարունակող պետութիւններն ու կառավարութիւնները ունին միջազգային օրինական հիմք , եւ ընդունուած են միջազգային ընտանիքին կողմէ ՝ որպէս գործառոյթներ իրականացող կողմ , այդ պատճառով ալ Արեւմտեան Հայաստանի պաշտօնական պատուիրակութիւնը ( եւ ոչ թէ աւանդական կուսակցութիւն մը ) կը մասնակցի ՄԱԿ-ի տարբեր յանձնաժողովներու աշխատանքներուն : www . westernarmeniatv . com