Էջ 10 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
Յօդուածներ
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋ է ' Արեւմտեան Հայաստանի Հայերուն , Ցեղասպանութենէն փրկուածներու եւ բռնագաղթածներու սերունդներուն , Տարագրեալ Հայութեան
Սիրելի հայրենակից ,
Ժամն է իմանաս որ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ ազատագրումը այսօր ամբողջութեամբ իրատեսական է , եւ իրականացման ենթակայ : Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ միջազգային օրէնքներով ճանչցուած իրաւունքները ուժի մէջ են եւ կիրառելի ՝ անկախ ցեղասպանութեան ճանաչման հարցէն :
Այս բոլորի մասին ձեզի ոչ ոք տեղեկացուցած է : Ձեր հոգեւոր եւ քաղաքական առաջնորդները ձեզ չե ' ն պատրաստած տէր կանգնելու ձեր իրաւացի եւ անզուգական իրաւունքներուն , նոյնիսկ ձեր գիտակցութեան չե ' ն յանձնած որ այդ իրաւունքներուն իրականացումը կախեալ է միայն ու միայն ձեր կամքէն եւ վճռակամութենէն : Ընդհակառակը , անոնք ոչ մէկ միջոց խնայեցին օրրանին մէջ իսկ խեղդելու անցեալ տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցած բոլոր լուրջ ձգտումները ՝ մեր գրաւեալ Հայրենիքի ազատագրման ուղութեամբ :
Ինչո ՞ ւ ։ Հարցումը ուղղէ ' ք անոնց ՝ իսկ մենք պիտի ստանձնենք իրենց բաց թողած պատասխանատւութիւնը , ձեր գիտակցութեան յանձնելով այն բոլոր ճշմարտութիւնները ՝ մեր ազգի իրաւունքներուն եւ գրաւեալ Հայրենիքի ու անոր միջազգային օրէնքներով ազատագրման հնարաւորութիւններուն մասին :
Ճշմարտութիւններ
1 . Արեւմտեան Հայաստանը միջազգային ճանաչում ըստացած պետութիւն մըն է
Առաջին համաշխարհային պատերազմի աւարտին ՝ Վերսայլի խաղաղութեան վեհաժողովի արդիւնքներէն մէկն էր , որ դաշնակից տէրութիւններու գերագոյն խորհուրդը որոշեց De facto ճանչնալ Հայաստան պետութիւնը 19 Յունուար 1920-ին , անոնք շուտով նաեւ De jure ճանչցան զայն ՝ Սան Ռեմոյի մէջ 11 Մայիս 1920-ին : Ըստ միջազգային օրէնքի ՝ պետութիւններու ճանաչումները վերջնական են եւ անբեկանելի :
Իսկ Ռուսաստանը արդէն աւելի վաղ , 11 Յունուար 1918-ին ՝ պետական հրամանագիրով ճանչցած էր Արեւմտեան Հայաստանի անկախութեան իրաւունքը , եւ այդ հրամանագիրը ամրապնդուած է Ռուսաստանի առաջին հանրապետութեան սահմանադրութեան մէջ , որն ալ ուժի մէջ է մինչեւ օրս , որովհետեւ ներկայ Ռուսաստանի Դաշնութիւնը ինքզինք յայտարարեց ըլլալ առաջին հանրապետութեան շարունակող պետութիւնը :
2 . Սեւրի խաղաղութեան դաշնագիրը տակաւին ՈՒԺԻ ՄԷՋ Է
Սան Ռեմոյի մէջ 11 Մայիս 1920-ին , դաշնակից տէրութիւններու գերագոյն խորհուրդը եւ Հայաստան պետութեան ներկայացուցիչները ստորագրեցին Սեւրի խաղաղութեան դաշնագիրը , իսկ Թրքական կողմը զայն ստորագրեց 10 Օգոստոս 1920-ին : Տարագիր Հայութեան քաղաքական ղեկավարները ողջ մէկ դար Հայոց պատմութեան ամենամեծ ՍՈՒՏ-ը տարածեցին , եւ բազմիցս ուզեցին հաստատել ըսելով , որ Սեւրի խաղաղութեան դաշնագիրը փոխարինուեցաւ 1923-ի Լոզանի դաշնագիրով : Ըստ միջազգային օրէնքներու ՝ ոեւէ միջազգային պայմանագրութիւն չի կրնար բեկանուիլ կամ փոխարինուիլ ուրիշ մէկ պայմանագիրով , եթէ առաջինի ԲՈԼՈՐ ստորագրող կողմերը ստորագրած չըլլա ' ն երկրորդը : Հայաստանի պետութիւնը կողմ չէ ' ր Լոզանի դաշնագիրին եւ չէ ստորագրած զայն : Հետեւաբար Սեւրի խաղաղութեան դաշնագիրը տակաւին ՈՒԺԻ ՄԷՋ Է , անոր համար ալ Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը զայն վաւերացուց 24 Յունիս 2016- ին :
3 . Հայաստան պետութեան սահմանները Ըստ Սեւրի խաղաղութեան դաշնագիրի յանձնարարութեան ՝ այդ օրերուն աշխարհի ազդեցիկ պետութիւններու մեծամասնութեան ( 27 պետութիւններու * ) պաշտօնական դիմումներով , Հայաստան Պետութեան եւ Թիւրքիոյ միջեւ սահմաններու հաստատման հարցը վստահուեցաւ ԱՄՆ-ի 28-րորդ նախագահ Վ . Ուիլսոնին : Նախագահ Ուիլսոնն իր իրաւարար վճիռը կայացուց 22 Նոյեմբեր 1920-ին ՝ զայն ստորագրելով եւ կնքելով ԱՄՆ-ի գերագոյն կնիքով , այն ՝ ինչ ԱՄՆ-ի սահմանադրութեան իրաւարար վճիռը կը դարձնէ ԱՄՆ-ի օրէնք : Իսկ ըսդ ԱՄՆ-ի կոնգրեսի ներքին կանոնագրութեան ՝ ԱՄՆ-ը իրաւունք ունի պատիժի ենթարկելու այն պետութիւնը , որ կը խախտէ ԱՄՆ-ի օրէնքը : Այսինքն , ԱՄՆ-ը այսօր , եթէ ցանկանայ ՝ կրնայ ներկայ Թիւրքիային պատիժի ենթարկել , ԱՄՆ-ի նախագահ Ուիլսոնի իրաւարար վճիռը չկատարելուն համար : Միւս կողմէ , եւ միշտ ըստ միջազգային օրէնքի ՝ իրաւարար վճիռները վերջնական , անսակարկելի եւ պարտադիր են թէ ' վճիռը կայացնող պետութեան համար եւ թէ ' իրաւարարութեան դիմում ներկայացնող պետութիւններուն համար :
Ներկայ անկախացած Հայաստանի Հանրապետութիւնը , որ այդ օրերուն ճանչցուած էր որպէս Ռուսա-Հայաստան , ենթակայ չէ ' ր Օսմանեան կայսրութեան , ու ցեղասպանութեան չէ ' ր ենթարկուած ծանօթ պատճառներով , եւ ան Ուիլսոնի իրաւարար վճիռէն 7 օր յետոյ ՝ 29 Նոյեմբեր 1920-ին որոշեց միանալ սովետական շարքերուն , հրաժարուելով ամբողջական Հայաստան պետութեան բոլոր միջազգային ճանաչումներէն եւ իրաւունքներէն : Ռուսա-Հայաստանը իր որոշումը կայացուց իր ներկայ տարածքներուն համար միայն : Հետեւաբար , այդ որոշումը ոչինչ կը փոխէ ամբողջական Հայաստան Պետութեան կարգավիճակէն ՝ թէ ' միջազգային ճանաչումներու եւ թէ ' բոլոր այլ իրաւունքներու առումներով :
Երբ ողջ Հայութիւնը քաջատեղեակ դառնայ այս նրբութիւններուն ՝ միայն այդ ժամանակ կը հասկնայ թէ Արցախի վերջնական կարգավիճակը անմիջականօրէն կ ' առնչուի ողջ Հայաստան Պետութեան վերջնական կարգավիճակին , եւ ո ' չ թէ ներկայ Հայաստանի Հանրապետութեան : ՄԱԿ-ի մնայուն անդամ բոլոր պետութիւնները շատ լաւ կը գիտակցին այս իրողութիւնը , այդ պատճառով ալ Արցախի հարցը շարունակ կը մնայ ժամանակաւոր կարգադրութիւններու շրջանակին մէջ , ինչպէս նաեւ Ջաւախքի հարցը : Սեւրի խաղաղութեան դաշնագիրը յստակօրէն կ ՛ անդրադառնայ Հայաստան Պետութեան ՝ Ատրբէյջանի եւ Վրաստանի հետ չյստակեցուած սահմաններու հարցին :
4 . Արեւմտեան Հայաստանի տարածքը ԲՌՆԱԳՐԱՒՈՒԱԾ է Թիւրքիոյ կողմէ , իսկ ԲՌՆԱԳՐԱՒՈՒԱԾ երկիրներու ազատագրման իրաւունքը երաշխաւորուած է միջազգային օրէնքին կողմէ
ԱՄՆ-ի նախագահ Ոuիլսոնի իրաւարար վճիռը ոչ միայն լոկ սահմանագծում մըն էր ՝ այլ նաեւ Թիւրքիային կը պարտաւորեցնէր վճիռի յաջորդ օրն ալ ( 23 Նեյեմբեր 1920-ին ) Հայկական տարածքները անմիջապէս յանձնել Հայերուն : Թիւրքերը ոչ միայն չհնազանդեցան ՝ այլ շարունակեցին իրենց զօրքերու դիրքերը հաստատել Հայկական հողերու ողջ տարածքին :
Ըստ Հաագայի ( Լահայի )՝ ցամաքային պատերազմի օրէնքներու 18 Հոկտեմբեր www . westernarmeniatv . com