ՀԱՅՐԵՆԻՔ - Թիւ 01 ՀԱՅՐԵՆԻՔ No. 1- 02.07.18 | Page 10

Էջ 8 ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
Երկուշաբթի 2 Յուլիս 2018 - Թիւ 1
Գրաւեալ Արեւմտեան Հայաստան բաժին Ի գիտութիւն Արեւմտեան Հայաստանի թէ ’ գրաւեալ տարածքներուն վրայ ապրող , եւ թէ ’ աշխարհասփիւռ տարագիր Հայութեան
Բաց նամակ Կարօ Փայլանին
Յարգելի Տեար Փայլան , Իմ հայրական գերդաստանս ալ Ստամբուլի Հայեր էին ։ Մեծ հօրս հայրը անմիջապէս փոխադրուեցաւ Ադանա , երբ Հայկական Լեգիոնը Կիլիկիան ազատագրեց 1918-ի վերջերը ։ Բայց յետոյ չհանդուրժելով Աթաթիւրքի 1923-ին հռչակած նոր Թիւրքիոյ իշխանութիւնը ՝ որոշեց գաղթել Սուրիա ։ 19 Յունուար 1920-ին Վերսայլի խաղաղութեան վեհաժողովը դէ ֆակտո ճանչցաւ Հայաստան Պետութիւնը , եւ 22 Նոյեմբեր 1920-ին ԱՄՆ նախագահ Ուիլսոնը իր պարտադիր իրաւարար վճիռովհաստատեց Հայաստան պետութեան եւ Թիւրքիոյ միջեւ սահմանագիծը , ըստ որուն Թիւրքիան յաջորդ օրը ալ Հայկական տարածքները պէտք է յանձնէր Հայկական կառավարութեան , ինչը տեղի չունեցաւ , հետեւաբար եւ ըստ 1907-ի Հաագայի 4-րդ պայմանադրութեան 3-րդ մասի 42-րդ յօդուածին ՝ Ուիլսոնի իրաւարար վճիռով յատկացուած Հայկական տարածքները ստացան գրաւեալ երկրի կարգավիճակ ։ Այսօր գրաւեալ Արեւմտեան Հայաստանի թէ ' տարածներէն ներս ապրող եւ թէ ' ցեղասպանութենէն փրկուածներու տարագրեալ Հայութեան սերունդները կը պայքարին միջազգային օրէնքներով Արեւմտեան Հայաստանի իրաւունքները պաշտպանելու եւ զայն ազատագրելով հոն վերադառնալու նպատակին համար , ունենալով մէկ եւ միակ ծրագիր ՝ վերականգնել վերոյիշեալ միջազգային ճանաչում ստացած ինքնիշխան Հայաստան պետութիւնը , Արեւմտեան Հայաստանի Ուիլսոնեան տարածքներուն վրայ , եւ Հայկական դրօշակի ներքոյ ։ Արեւմտեան Հայաստանի տարածքին ապրող եւ այնտեղէն աշխարհասփիւռ դարձած ողջ ժողովուրդը այլ ծրագիրներ չունի ՝ եւ ոչ ոք իրաւունք ունի մեր անունով հադէս գալու կամ այլ ծրագիրներ առաջարկելու ։ Դուք ՝ Արեւմտեան Հայաստանը բռնագրաւող Թիւրքիոյ Հանրապետութեան քաղաքացին էք ։ Հիմնադիր անդամ էք թրքական կուսակցութեան մը , որ հիմնադրուած է ու կը գործէ ըստ Թիւրքիոյ օրէնքներուն եւ սահմանադրութեան , ու ի նպաստ Թիւրքիոյ գերագոյն շահերուն , որոնք ոչ մէկ ձեւով կապ ունին ձեր նշած " հայաշխարհին " հետ ։ Վերջին օրերուն ձեր կատարած յայտարարութեամբ ինքներդ ձեզ ներկայացնելով " հայաշխարհի " ներկայացուցիչը ՝ ոչ միայն քաղաքական տհասութիւն է ու տգիտութիւն , այլեւ խիստ անպատասխանատու եւ վնասակար է Հայութեան գերագոյն շահերուն եւ Արեւմտեան Հայաստանի ազատագրման գործընթացին ։ Ձեր կուսակցութիւնը ՝ որու անունը ( Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութիւն ) կը պարզաբանէ իր նպատակը , այն է ՝ փակել Թիւրքիոյ անցեալի մութ էջերը ու հիմնադրել ժողովրդավար նոր Թիւրքիա , որտեղ ժողովուրդները կողք կողքի կ ' ապրին ազատ ու երջանիկ ՝ թիւրք ինքնութեան ներքոյ եւ թրքական դրօշակին տակ , որպէս տարբեր էթնիկ ծագումով թիւրքեր ։ Այսինքն այլ բառերով ՝ վերականգնել Օսմանեան կայսրութեան ժամանակի կարգավիճակը ։ Նոյն այն ինչին ՝ որուն կը ձգտի Պարոն Էրդողանը ։ Դուք որպէս Թիւրքիոյ քաղաքացի ՝ ազատ էք ձեր քաղաքական որեւէ դիրքորոշումը ունենալու , ըստ ձեր ազատ համոզումին ու սեփական նպատակներուն , բայց երբէք ազատ չէ ' ք հանդէս գալու Հայկական տարագիր սփիւռքի անունով , երբէ ' ք ։ Դուք նոյնիսկ Թիւրքիոյ Հայութեան ներկայացուցչական հանգամանքին չէ ' ք կրնար հաւակնիլ , ի հարկէ ո ' չ Արեւմտեան Հայաստանի տարածքներէն ներս , եւ ոչ ալ մնացած Թիւրքիոյ ( այսինքն Անկարայի , Ստամբուլի , Իզմիրի ... եւայլն )։ Ներքին կարգով ՝ դուք կը ներկայացնէք միայն ձեր սեփական ընտանիքը եւ ձեր կուսակցութիւնը ։ Իսկ արտաքին ճակատի վրայ ՝ դուք կը ներկայացնէք Թիւրքիոյ իշխանութիւնները ։ Հետեւաբար դուք իրաւունք չունի ' ք Թիւրքիայէն դուրս հանդիպումներ կատարելու տարագիր Հայկական սփիւռքին հետ , ու կոչերով հանդէս գալով տարագիր Հայկական սփիւռքի ներոյժը ծառայեցնէք Թիւրքիոյ ներքին քաղաքականութիւններուն , ինչպէս ըրիք 2017-ին ՝ ձեր Գանադա եւ ԱՄՆ կատարած այցելութեան ընթացքին ։ Դուք այս ձեւով կը շահագործէք ողջ Հայութեան զգացմունքները ՝ մանաւանդ տարագիր Հայկական սփիւռքի , որ ձեզ յարգելով որպէս Հայ ՝ միայն ազնիւ եւ սիրալիր վերաբերմունք կը ցուցաբերէ , որպէսզի դուք ձեզ լաւ զգաք Հայկական մթնոլորտէն ներս , բայց միայն այդքան ։ Հայութեան ազնւութիւնը շահագործելը ՝ այսուհետեւ հաշտ աչքով պիտի չդիտուի , այլ պիտի որակուի որպէս թրքական թշնամական արարք ՝ կատարուած Հայու մը միջոցով ։ Դուք ազատ էք նոյնիսկ այցելելու Հայաստանի Հանրապետութիւն ՝ որպէս Թիւրքիոյ օրէնսդիր մարմնի ներկայացուցիչ , միջնորդութեան առաքելութիւն կատարելու երկու երկիրներուն միջեւ , դիւանագիտական յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով ։ Սա երկու ինքնիշխան պետութիւններուն վերաբերող հարց մըն է , որտեղ մենք խօսք չունինք ըսելու , որքան ատեն որ երկու պետութիւնները կը գիտակցին , որ ոչ Թիւրքիոյ Հայկական ծագում ունեցող պատգամաւորը , ոչ ալ Հայաստանի Հանրապետութիւնը իրաւունք ունին հանդէս գալու Արեւմտեան Հայաստանի տարագիր կամ գրեաւեալ տարածքներէն ներս ապրող Հայութեան անունով , կամ Արեւմտեան Հայաստանի սահմաններուն վերաբերեալ որեւէ համաձայնութիւն կնքելու ։ Յարգելի Պարոն Փայլան , անգամ մը եւս յիշեցնենք , որ դուք Թիւրքիոյ խորհրդարանի պատգամաւոր էք , եւ դուք այդտեղ երբ Թիւրքիոյ իշխանութիւններուն կ ' առաջարկէք ընդունիլ ցեղասպանութիւնը ՝ զայն կը կատարէք որպէս նախապայման ՝ որպէսզի Թիւրքիոյ իշխանութեան եւ դրօշակին տակ ապրող թիւրքերը , քիւրդերը , յոյները , եզդիները , ալեւիները եւ հայերը ապրին խաղաղ ու համերաշխ , ինչպէս հաւասար իրաւունքներ վայելող քաղաքացիներ ։ Դուք այդ երբէք չէք ըրած Արեւմտեան Հայաստանի իրաւունքները վերականգնելու նպատակով , կամ Արեւմտեան Հայաստանի ազատագրման նպատակով ։ Մենք լաւ կը գիտակցինք , որ դուք չէք կրնար նման ելոյթով հանդէս գալ Թիւրքիոյ խորհրդարանէն ներս ՝ ձեր անձնական անվտանգութեան պատճառներով , եւ երբէք չենք ցանկար որ ձեր յարգելի անձը ենթարկուի որեւէ վտանգի ։ Հետեւաբար , եթէ իսկապէս կը ցանկաք օգտակար դառնալ Հայութեան ՝ ապա խորհուրդ կուտանք , որ դուք ձեզ չտրամարդէք եւ չծառայէք ի նպաստ Հայութեան թշնամիներու ծրագիրներուն ։ Կը վստահեցնենք ձեզի , որ Թիւրքիոյ մէջ ժողովրդավարութիւնը կ ' իրականանայ միայն ու միայն այն ժամանակ ՝ երբ կը գործադրուի Սեւրի դաշնագիրը , եւ ըստ որու կը վերականգնուին թէ ' Արեւմտեան Հայաստանը եւ թէ ' Քրդական ինքնավար մարզը ։ Թէ ' Արեւմտեան Հայաստանի տարածքներէն ներս ապրող եւ թէ ' այնտեղէն տարագիր աշխարհասփիւռ Հայութիւնը ՝ այսօր օգտուելով միջազգային իրաւունքով երաշխաւորուած ազատագրական պայքարի իրաւունքէն , ունի ազգային իր սեփական ծրագիրը որու իրագործման համար ոչ մէկ ներկայացուցիչի կարիքը չ ' ունի Թրքական խորհրդարանէն ներս ։
Գառնիկ Սարգիսեան ՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ
07 Յունիս , 2018 թ .
www . westernarmeniatv . com