20.8. դիմելու ՀՀ կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ:
21. Ավելին, Օրենսդիրը կարևորելով վերոգրյալ հարաբերությունը, ՀՀ քրեական օրենսգրքում սահմանել է քրեական պատիժ հակամրցակցային գործունեության համար:
22. ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն ՝ « ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը, պահպանելը, ինչպես նաև մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն ՝ պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով ՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք կատարվել են ՝ 1) բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, 2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, 3) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 4) կազմակերպված խմբի կողմից ՝ պատժվում է ազատազրկմամբ ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա »
23. Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, վերոգրյալ իրավական նորմը գրեթե չի կիրառվում և այդպես էլ մնացել է որպես իրավական սահմանում:
24. ՀՀ Հանձնաժողովի նախագահի կողմից 04.04.2016 թվականին տրված ԱՇ-1137 գրավոր տեղեկատվության համաձայն ՝ Հանձնաժողովի ստեղծման պահից մինչև այժմ Հանձնաժողովի կողմից պետական մարմինների և / կամ / դրանց պաշտոնատար անձանց Օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու, խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, զգուշացում տալու վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել:
25. Ըստ տրամադրված տեղեկատվության Հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » ՀՀ օրենսգրքի 169.3-րդ հոդվածում առկա պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից որևէ որոշում չի ընդունվել: Որպես անգործության հետևանք, հղում են կատարել համապատասխան օրենսդրական մեխանիզմների բացակայությունը, այնինչ Հանձնաժողովը գործադիր իշխանության մաս է և Օրենքի հիմնական փոփոխությունը իրականացվել է հենց հանձնաժողովի առաջարկությամբ և
8