ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 8
պաշտոնատար անձանց գործողության կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են
տնտեսական մրցակցության անբարենպաստ իրադրության:
19. Վերոգրյալ սահմանումների կանոնակարգման համար Օրենքի 19-րդ հոդվածում
սահմանվել է Հանձնաժողովի կոնկրետ գործառույթները պետական մարմինների և
դրանց պաշտոնատար անձանց հետ իրավահարաբերությունում Հանձնաժողովի
լիազորությունները:
20. Այդպիսի լիազորություններ են.
20.1. տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար
անձանց
կողմից
Օրենքի
խախտումների
դադարեցման
կամ
դրանց
հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, Օրենքին
հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող
սուբյեկտների
հետ
պայմանագրերի
կնքման
վերաբերյալ
որոշումներ
կայացնել,
20.2. պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից
ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների
վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն) տնտեսական
մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող
համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև
համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալ,
20.3. Համակենտրոնացումը
կամ
պետական
օժանդակությունը,
պետական
մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար
անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու,
լուծարելու (լուծելու, դադարեցնելու) ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած
ճանաչել,.
20.4. պետական մարմինների պաշտոնատար անձանց Օրենքի խախտման համար
պատասխանատվության ենթարկել,
20.5. պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի
հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալ.
20.6. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի
դրույթների
կիրառման
վերաբերյալ
խորհրդատվական
բնույթ
կրող
ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատել,
20.7. դիմելու դատարան պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար
անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ
կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես
նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով,
7