սկզբունքի, խախտումների ու կամայականությունների դեմ բավարար երաշխիքների հիման վրա գործող իրավական կառուցակարգերի ստեղծում, պետական իշխանության ինստիտուտների գործառույթների ու լիազորությունների ներդաշնակում, այդ իրավահարաբերություններում պետության դերի օրենսդրական մանրակրկիտ կանոնակարգում և այլն( տես ՝ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ 2010 թ.):
1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
14. Սույն ուսումնասիրության նախաբանում առկա սկզբունք-նպատակների իրագործման նպատակով անհրաժեշտ է կայուն օրենսդրական դաշտ, որը կկարողանա սահմանել տնտեսական գործունեության ազատության իրականացման երաշխիքներ, իրավահարաբերության մասնակիցների իրավունքների պաշտպանության հուսալի գործիքներ ոչ միայն այլ տնտեսվարող սուբյեկտների ներգործությունից, այլ նաև պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողություններից:
15. Քիչ չեն դեպքերը, երբ տնտեսական գործունեության ազատությունը սահմանափակվում է իշխանական լիազորություններ ունեցող պետական կառույցների վարքագծից, որոնք թեկուզև ուղղված են որոշակի նպատակի իրականացմանը, սակայն իրենց բովանդակությամբ միջամտում, ընդհուպ սահմանափակում են տնտեսվարող սուբյեկտների իրավունքները:
16. Օրենքը, որն ընդունվել է 06.11.2000թ, նպատակ ունի պաշտպանել և խրախուսել տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել տնտեսության զարգացմանը:
17. Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ Օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:
18. Վերոգրյալ սահմանումից բխում է, որ Օրենքի նպատակի իրականացման համար Օրենքում օրենսդիրը սահմանել է այն կառույցների կամ անձանց շրջանակները, որոնց նկատմամբ տարածվում է Օրենքը: Ի թիվս տնտեսվարող սուբյեկտների, Օրենքը նաև տարածվում է պետական մարմինների, ինչպես նաև դրանց
6