երաշխավորված հնարավորություն ՝ ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքը օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար, այսինքն ՝ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
8. Ձեռնարկատիրական գործունեությունը հանդես է գալիս որպես ձեռնարկատեր գրանցված անձի ինքնուրույն, իր ռիսկով ու օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
9. Ձեռնարկատիրական գործունեությունը կարող է արտահայտվել ձեռնարկություններ ստեղծելով, վերակազմակերպելով, քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելով, ստացած արդյունքն ազատորեն տնօրինելով, շահույթ ստանալով:
10. Տնտեսական ազատության սկզբունքը պետության վրա դնում է որոշակի պարտականություններ ուղղված դրա երաշխավորմանը: Շուկայական տնտեսությունում ապրանքների և ծառայությունների գները որոշվում են ազատ արտադրողների առաջարկի և սպառողների պահանջարկի հիման վրա: Տնտեսական օրինաչափությունները պահանջում են, որ սեփականատերերը և ձեռնարկատերերը լինեն ազատ և ինքնուրույն, առանց պետական միջամտության որոշեն, թե ինչ են արտադրելու, ինչ քանակով և ինչ գներով են իրացնելու շուկայում:
11. Շուկայական տնտեսության մեջ կարևոր է պետության դերը, որը պահպանելով շուկայական տնտեսության հիմունքները, ստանձնում է տնտեսության կարգավորման գործառույթը: Պետությունը սահմանում է տնտեսական կյանքը կարգավորող իրավական նորմեր ՝ մի կողմից ամրագրելով և երաշխավորելով շուկայական տնտեսության համակարգի հիմունքները, իսկ մյուս կողմից որոշելով այսպես կոչված « խաղի կանոնները » տնտեսվարող առանձին սուբյեկտների համար: Ինչպես նշվեց վերոգրյալում, պետության կարևոր պարտականությունն է նախադրյալներ ստեղծել, ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ ՝ շուկայական տնտեսական հարաբերությունները պայմանավորող սուբյեկտիվ տնտեսական օրենքների գործողությունը երաշխավորելու համար:
12. Վերոգրյալում թվարկված սկզբունքների հետևողական իրացումն անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ կարող է ապահովել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ զարգացող տնտեսական համակարգ ձևավորելու համար: Միաժամանակ պետությունը պետք է ապահովի հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը` դրանց համար անհրաժեշտ օրենսդրական և ենթակառուցվածքային նախադրյալների ստեղծումով և այդ օրենսդրության սահմանված կարգով իր վարքագծի ցուցաբերումով:
13. Այդպիսի գործելակերպից բխում է սահմանափակումների իրավական կարգավորման հստակ, կանխատեսելի, իրավական որոշակիության հիմնարար
5