ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Seite 5

ՆԱԽԱԲԱՆ 1. Ներքոգրյալ ուսումնասիրության և վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում տնտեսական մրցակցության հետ կապված իրավահարաբերությանը և դրա իրավակիրառ պրակտիկային: Ուսումնասիրության և վերլուծության մեջ նաև կքննարկվի և վեր կհանվի վարչարարության համաչափության, տնտեսական գործունեության ազատության, դատական պաշտպանության իրականացման ընթացքում արձանագրված խնդիրներին և այդ խնդիրները կհամադրվեն ազատ տնտեսական մրցակցության ազատության սահմանադրորեն ամրագրված սկզբունքի հետ: 2. Սահմանադրական սկզբունքի իրավակիրառ իրացումը ավելի գործնական տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է պարզել ուսումնասիրության և վերլուծության թեմայի սահմանադրական արժեքայնությունը: 3. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 4. ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը սահմանում է Հայաստանում տնտեսական կարգի հիմնական կանոնները: Տվյալ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: 5. Սահմանադրության անփոփոխելի հոդվածով Հայաստանը ճանաչվում է որպես սոցիալական-իրավական պետություն։ Սոցիալական պետության բնորոշ հատկանիշը սոցիալական շուկայական տնտեսությունն է ու դրա բնականոն գործունեությունը: Սոցիալական շուկայական տնտեսության վրա խարսխված նման պետությունում ելակետային է ազատ անձի հայեցակարգը, ով ինքնուրույն է և պատասխանատու իր գործողությունների համար։ 6. Վերոգրյալ սահմանադրական նորմից նաև բխում է, որ իրավական որոշակիությունից և հստակությունից ելնելով սոցիալական, տնտեսական հիմնական իրավունքները, այդ թվում տնտեսական գործունեության ազատությունը և պետության օրինական նպատակները պետք է միմյանցից հստակ տարանջատվեն, քանի որ դրանք առաջացնում են լիովին տարբեր իրավական հետևանքներ։ 7. Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է, որը ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածում ամրագրված այլ դրույքների հետ մեկտեղ, հանդես է գալիս որպես ազատական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման սուբյեկտիվ նախադրյալ: Տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է իրավաբանորեն 4