ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 10

համապատասխան կամքի առկայության դեպքում հնարավոր էր այդ մեխանիզմների առկայության համար աշխատանք տանել:
26. Հանձնաժողովը, համաձայն այդ տեղեկատվության, պետական օժանդակությունը, պետական մարմինների և / կամ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու( լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում չի ընդունել:
27. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց վարքագծի նկատմամբ Օրենքի ներգործությունը իրական կյանքում քիչ է հանդիպում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հանձնաժողովի հիմնական նպատակը և գործունեությունը տնտեսվարող սուբյեկտների անմիջական վարքագիծն է, որի հիման վրա էլ իրականացվում է վարչարարությունը:
28. Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության ազատությունը շատ դեպքերում սահմանափակվում է: Սահմանափակումները հիմնականում իրականացվում են իրավական նորմերում առկա սահմանումների լայն մեկնաբանությամբ: Վարչարարության իրականացման ժամանակ սույն ուսումնասիրության նախաբանում մատնանշված հիմնարար սկզբունքները հազվադեպ են կիրառվում: Անհատի և ընդհանուրի բախվող լեգիտիմ շահերի միջև ողջամիտ փոխհավասարակշռում սահմանելու ինստիտուտը, կամ դրա այնպիսի ածանցյալներ, ինչպիսին են միջամտող միջոցների համաչափության, վերաբերելիության ու նպատակահարմարության, նպատակի ու միջոցի միջև ռացիոնալ կապի անհրաժեշտության սկզբունքները ընդհանրապես չեն կիրառվում ։ Արդյունքում, Հանձնաժողովի որոշումները, և պրակտիկան ընդհանուր առմամբ, աչքի են ընկնում չափազանց պոզիտիվիստական, լեգիստական մոտեցումներով, որում կիրառվում է օրենքի տառը ՝ անտեսելով իրավունքի բովանդակությունը ։
29. Օրինակ կարելի է մեջբերել « Հիքսոս » ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Հանձնաժողովի ՝ վարչական ակտերը վերցնելու պահանջի մասին( ՎԴ / 1925 / 05 / 14 դատական գործը)։ Տվյալ գործով տնտեսվարող սուբյեկտը պատասխանատվության է ենթարկվել գովազդում հետևյալ արտահայտությունը նշելու համար. « Ռիզո Սկոտտի(« Riso Scotti ») բրինձի … իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից »:
30. Համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ՝ « Տվյալ դեպքում Ընկերությունը իր կողմից ներմուծվող ապրանքի գովազդում նշել է. « Ընկերությունը գովազդում « օգտագործելով լավագույն շեֆ-խոհարարներ » արտահայտությունը, չի ներկայացրել որևէ ապացույց շեֆ-խոհարարների լավագույնը լինելու վերաբերյալ ։ Ապրանքի իտալական որակը լավագույն շեֆխոհարարների կողմից հաստատված լինելու մասին հիշատակումը սպառողի համար կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ...»:
9