ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 11

31. Վերոգրյալի դեպքում հանձնաժողովը սահմանափակել է անձի ազատությունը, միջամտել է անձի սեփականության իրավունքի նկատմամբ և սեփականազրկել տնտեսվարող սուբյեկտին: 2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ 32. Վարչական մարմիններն, այդ թվում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետք է իրենց հայեցողական լիազորությունները գործադրեն ոչ թե կամայականորեն, այլ որոշակի իրավիճակներին արձագանքեն օրենքով իրենց վերապահված լիազորություններով, սակայն ոչ չափից ավելի կոշտ և կտրուկ միջոցներով: 33. Իրավիճակին իրավաչափ միջոցներով արձագանքելու արդարացիության համարժեքությունը, պարտադրում է վարչական մարմնին նվազագույնի հասցնել միջամտությունը մասնավոր անձանց իրավունքներին բոլոր այն դեպքերում, երբ դա փաստացի հնարավոր է։ 34. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: 35. Վարչարարության հիմունքների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: 36. Համաչափությունը սահմանադրական համանուն սկզբունքի որոշակիացումն է վարչական իրավունքի բնագավառում: Սահմանադիրը համաչափության սկզբունքով, որն իրավական պետության բաղադրիչներից է (Սահմանադրության 1ին հոդված) սահմանափակում է, մասնավորապես, օրենսդրի հայեցողական լիազորությունը՝ սահմանափակելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները: Այսպիսով, այս սկզբունքի հիմնական գործառույթը հանրային իշխանության միջամտությունների սահմանափակումն է՝ արդարության իրավաբանորեն հավաստագրվող չափանիշների միջոցով: 37. Համաչափության սկզբունքը բաղկացած է մի շարք տարրերից, որոնցից առաջինը վերաբերվում է վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինների կողմից 10