ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 12

հետապնդվող նպատակին, իսկ մյուս երեք տարրերը ՝ այդ նպատակին հասնելու միջոցներին:
38. Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունում, ինչպես նշվեց վերոգրյալում, նպատակները սահմանված են օրենքի 1-ին հոդվածում, դրանք են.
1) պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը. 2) ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր. 3) նաստել ձեռնարկատիրության զարգացմանը. 4) սպառողների շահերի պաշտպանությունը:
39. Վերոգրյալ նպատակին հասնելու միջոցների մեծամասնությունը սահմանված են Օրենքի 19-րդ հոդվածում, որոնք իրենցից ներկայացնում են միջամտություն որևէ անձի լիազորությանը կամ ազատությանը, որպեսզի իրագործվի նպատակը: Օրենքի 19-րդ հոդվածում առկա միջոցների վերաբերյալ արդեն իսկ խոսվել է վերոգրյալ գլխում և նշվել է այն միջոցները, որոնք գրեթե չեն օգտագործվում, այնինչ օգտագործվում է այնպիսի միջոցներ, որոնք որոշ դեպքերում վերածվում են հակառակ ռեակցիայի: Օրինակ ՝ մեկ միջոցի անընդհատ և անհամաչափ կիրառությունը բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման նպատակով վեր է ածվում ազատ տնտեսական մրցակցության խրախուսման և պաշտպանության նպատակի խաթարմանը, կամ սպառողների շահերի պաշտպանության միջոցի անհամաչափ կիրառությունը խաթարում է ձեռնարկատիրության զարգացման նպատակի իրագործմանը:
40. Հանձնաժողովի կողմից որևէ միջոցի կիրառության դեպքում անհրաժեշտ է այն համապատասխանեցնել նպատակի հետ: Համաչափության սկզբունքը պահանջում է, որպեսզի վարչական մարմիններն այդ միջոցները գործադրելիս հետապնդեն միայն լեգիտիմ նպատակներ, այսինքն` նպատակներ, որոնք ամրագրված են կամ բխում են Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից և օրենքներից:
41. Ինչպես նշվեց Հանձնաժողովի նպատակները որոշել է Օրենսդիրը, որը որոշակիացնում է սահմանադրական նպատակները օրենքներում: Համաչափության սկզբունքի այս տարրը այդ առումով ոչ այլ ինչ է, քան օրինականության սկզբունքի արտահայտություն:
42. Հանձնաժողովը պետք է նաև առաջնորդվի համաչափության կարևորագույն տարրերից մեկով ՝ պիտանիությամբ: Պիտանիությունը օրենքով հետապնդվող նպատակին հասնելու համար միջոցների ընտրության առաջին, ռազմավարական չափանիշն է, այն պայմանավորում է այդ նպատակին հասնելու համար փաստացի հնարավոր միջոցներից անհրաժեշտաբար ընտրել հենց այն, որով հնարավոր է
11