հասնել նպատակին, որը ռացիոնալ է և միջոցը պետք է հնարավոր դարձնի նպատակը:
43. Հանձնաժողովի կողմից ընտրված միջոցի համաչափության անհրաժեշտությունը նաև նշանակում է, որ օրենքով հետապնդվող նպատակը չի կարող իրացվել հավասարապես պիտանի, ավելի մեղմ միջոցներից և ոչ մեկով, բացի այն միջոցից, որն ընտրել է վարչական մարմինը:
44. Վերոգրյալ սկզբունքի կիրառությունը ավելի առարկայական դարձնելու համար վերլուծենք Հանձնաժողովի Էմորշին ՍՊԸ-ի նկատմամբ իրականացված գործողությունների իրավական բովանդակությունը: Հանձնաժողովը սահմանված ժամկետում պահանջել է տեղեկատվություն սուբյեկտի փայաբաժնի վերաբերյալ: Սուբյեկտը սահմանված ժամկետում չի կատարել պահանջը և ենթարկվել է պատասխանատվության ՝ սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության ձևով:
45. Արդյո ՞ ք առկա է համաչափության անհրաժեշտության տարրը: Ինչպես նշվեց անհրաժեշտությունը նշանակում է, որ վարչական մարմինը պարտավոր է ընտրել այնպիսի միջոց, որը ամենամեղմն է և պիտանի տվյալ նպատակին հասնելու համար:
46. Սույն դեպքում, հանձնաժողովը կարող էր օգտվել Օրենսդրի կողմից իրեն տրված այլ միջոցից, այն է` Վարչարարության հիմունքների մասին օրենքի 3-րդ գլխով սահմանված փոխօգնության իրավական կարգավորումներից և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
47. Այնինչ Հանձնաժողովը այդ տեղեկատվությունը պահանջել է խիստ սահմանափակ ժամկետում տնտեսվարող սուբյեկտից և չկատարելու արդյունքում ենթարկել է պատասխանատվության: Միանշանակ կարող ենք փաստել, որ հանձնաժողովը չի ընտրել ամենամեղմ միջոցը նպատակին հասնելու համար:
48. Հետևաբար, եթե կա նույնքան արդյունավետ, սակայն մասնավոր անձի իրավունքներին ավելի նվազ միջամտող, նրան ավելի քիչ անհանգստություն պատճառող միջոց, ապա վարչական մարմինը պարտավոր է նախընտրել այդ միջոցը: Այստեղ գործ ունենք հայեցողության նվազման, զրոյացման հետ: Հայեցողություն ունենալով հանդերձ հանձնաժողովը պարտավոր է գործել մասնավոր անձին առավել նվազ վնաս հասցնող, առավել խնայող եղանակով, եթե նման կերպով նույնիսկ արդյունավետությամբ կարող է հասնել լեգիտիմ նպատակին: Եվ միայն այն դեպքում, երբ բոլոր այն պիտանի միջոցներից, որոնք ավելի մեղմ են միջամտում անձի ազատությանը, չի ապահովվի օրենքով հետապնդվող նպատակի իրացումը, վարչական մարմինը կարող է ընտրել ավելի խիստ միջոցը, որը և կլինի անհրաժեշտ:
12