ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | страница 14
49. Հանձնաժողովի կողմից մի շարք պիտանի միջոցներից նախընտրած միջոցը պետք է
լինի անհրաժեշտ և համարժեք լեգիտիմ նպատակին: Այդ սահմանման նպատակը
Սահմանադրության արժեհամակարգի՝ հիմնական իրավունքների գերակայության
երաշխավորումն է:
50. Ինչպես նշվեց վերոգրյալում, Օրենքի 19-րդ հոդվածում սահմանված են մի շարք
պիտանի միջոցներ, որոնք ուղղված են Օրենքի 1-ին հոդվածում սահմանված
նպատակին հասնելու համար:
51. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում, յուրաքանչյուր գործողություն
իրականացնելուց առաջ պարտավոր է հետազոտել փաստերը և եզրահանգել,
արդյո՞ք այլ միջոցները ավելի մեղմ կարող են լինել, քան ընտրած միջոցը: Ընտրված
միջոցը համարժեք է նպատակին թե ոչ, արդյո՞ք այն պիտանի է և չափավոր, արդյո՞ք
այդ նպատակին հասնելու համար հնարավոր չէ իրականացնել այլ, նվազ միջամտող
միջոց, որը հնարավորություն կտա շրջանցել մասնավոր անձանց հիմնական
իրավունքները և ազատությունները սահմանափակելու մտադրությունից:
52. Հանձնաժողովի կողմից պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար
անձանց նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնելու միջոցը թողնվել է
բարձիթողի և այդ միջոցը գրեթե չի օգտագործվում (օգտագործման վերաբերյալ
տեղեկատվություն առկա չէ), այնինչ օգտագործվում է մասնավոր անձանց
իրավունքները
և
ազատությունները
սահմանափակող,
տնտեսական
գործունեության ազատությունը սահմանափակող միջոցներ, որոնք եզրափակվում
են հիմնականում տնտեսվարող անձանց սեփականազրկմամբ:
53. Օրենքի 36-րդ հոդվածում սահմանված են այն պատասխանատվության միջոցները,
որոնք կիրառվում են հիմնական իրավունքները և ազատությունները կրող անձանց
նկատմամբ: Պատասխանատվության միջոցները ի համեմատություն վարչական
իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցների
հիմնականում իրենց չափով մեծ են մի քանի անգամ և իրենց բնույթով և խստությամբ
համարժեք են քրեական բնույթի մեղադրանքի, թեև ձևական առումով դրանք
դասակարգված են որպես տույժ:
54. Օրինակ՝ հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման
համար սահմանված է հինգ միլիոնից մինչև երկու հարյուր միլիոն ՀՀ դրամ գումար:
Տեղեկատվություն չտրամադրելու համար սահմանված է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ
տուգանք:
55. ՀՀ
Հանձնաժողովի
կողմից
պատասխանատվության
միջոցների
կիրառման
չափանիշների որոշման վերաբերյալ 31.05.2013թ կազմվել է № 133-Ա ուղեցույցը, որն
իր բովանդակությամբ սահմանում է այն սկզբունքները, որի հիման վրա անձը
ենթարկվում է վարչական պատասխանատվության: Ուղեցույցը իրենից
ներկայացնում է հիմնական սահմանումներ` մեղմացնող և խստացնող փաստերի
13