254. Հանձնաժողովը կարող է ավելի կիրառելի դարձնել վարչական փոխօգնության ինստիտուտը և համապատասխան տեղեկատվության անհրաժեշտության դեպքում դիմել պետական մարմիններին: Հնարավորինս տնտեսվարող սուբյեկտներին տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունից ազատելով` չի միջամտի` « իր դեմ ապացույց ստեղծելու պարտականությունից ազատ լինելու » իրավունքին, ի վերջո` կխթանվի անձանց ազատ գործելու իրավունքի իրացումը: Հանձնաժողովը կարող է համապատասխան ծրագրային միջոցներով ավելի հեշտությամբ և ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, որը ավելի կպարզեցնի վարչարարությունը և անձինք կոնկրետ պատասխանատվության կենթարկվեն տնտեսական մրցակցության օրենսդրությունը խախտելու համար, այլ ոչ թե Հանձնաժողովի հետ կապված հարաբերություններում ընթացակարգային նորմեր, ժամկետներ խախտելու համար:
255. Օրենքում առաջարկում ենք սահմանել կոնկրետ ուսումնասիրություն իրականացնելու ընթացակարգը, պայմանները և իրավական կարգավորումները: Ներկայիս իրավիճակում այդ հարաբերությունը կարգավորվում է թերի « Ստուգումների կազմակերպման և անցկացման » մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով, մինչդեռ օրենքում այդ հարաբերությունը հիմնական կարգավորում է հարկային իրավահարաբերության համար( կամերալ ստուգումներ և այլն): Ուսումնասիրության նպատակը, իրավական ընթացակարգը, լիազորությունները ուսումնասիրության ընթացքում, եզրափակիչ մասը պետք է կարգավորվեն հստակ, որպեսզի իրավահարաբերության մասնակիցների համար այն լինի հնարավորինս կանխատեսելի:
256. Օրենքում առաջարկում ենք սահմանել կոնկրետ ստուգումներ իրականացնելու ընթացակարգը հատուկ գլխով: Որտեղ սահմանված կլինեն ստուգումների նպատակը, իրավական ընթացակարգը, լիազորությունները ստուգման ընթացքում, եզրափակիչ մասը, պայմանները և իրավական կարգավորումները: Ստուգումների ենթարկվող տնտեսվարող սուբյեկտների ցանկի ընտրության կարգավորումը և համապատասխան ցանկերի տարեկան կտրվածքով հրապարակումը, ինչպես դա կատարվում է հարկային հարաբերությունում: Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների իրականացման համար:
257. Օրենքում առաջարկում ենք կոնկրետ սահմանել ստուգման և ուսումնասիրության առավելագույն և նվազագույն ժամկետները: Ինչպես նաև այդ ժամկետների մասով բացառություններ, որոշակի փաստական հանգամանքների դեպքում: Ստուգման ժամկետի այսօրվա սահմանումը գործնականում խախտվում է և անհրաժեշտ է լինում ավելի երկար ժամկետ, այսպիսով` այն անհրաժեշտ է վերանայել: Անհրաժեշտ է սահմանել նաև ուսումնասիրության և ստուգման հետ կապված հարաբերությունը, երբ Հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն և
67