ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 67

250. Վերևում, համապատասխան բաժնում, վերլուծված են Հանձնաժողովի կողմից վարչարարության մի շարք այլ հիմնարար սկզբունքների անտեսման օրինակներ, և մենք այստեղ դրանց վրա մանրամասնորեն կանգ չենք առնի ։ Հիմնական գաղափարը, որը զարգացնում ենք այս բաժնում, կայանում է նրանում, որ ապացույցի թույլ ստանդարտ կիրառելու պայմաններում որպես հակակշիռ, որպես խախտված հավասարակշռությունը վերականգնելու եղանակ Հանձնաժողովը պետք է վարույթն իրականացնի վարչարարության եղանակով, հակառակ դեպքում քաղաքացիները և կազմակերպությունները զրկվում են իրավական պաշպանության արդյունավետ միջոցների հնարավորությունից և նրանք վարույթի հենց սկզբում հայտնվում են էապես անբարենպաստ վիճակում Հանձնաժողովի համեմատ ։
251. Վարչարարությունը, որպես հակակշիռ օգտագործելու անհրաժեշտությունը առավել էական է դառնում, եթե հաշվի առնենք Օրենքով սահմանված տույժերի մեծ չափերը և բնույթը ՝ դրանց « քրեական » մեղադրանք ինքնավար մեկնաբանության լույսի ներքո ։ Հայտնի է, որ ՄԻԵԴ-ը հակված է ինքնավար մեկնաբանության ուժով տույժերի մեծ չափերը համարել որպես քողարկված բնույթի քրեական մեղադրանք( Պայքար և Հաղթանակ » ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի( գանգատ № 21638 / 03) 20.12.2007թ)։
252. Եթե վերը նշվածին էլ հավելենք, որը Հանձնաժողովը 2013 թվականից ի վեր չի հրապարակում իր որոշումները, ստացվում է, որ Հանձնաժողովը մեծամասամբ դուրս է գտնվում հանրային վերահսկողության շրջանակներից ։ Որոշումների հրապարակման նկատմամբ բացարձակ, առանց ընտրության արգելքը ինքնին խնդրահարույց է ։ Իրավաչափ կլինի, եթե որոշումները չհրապարակելու որոշումները Հանձնաժողովը կայացնի անհատական սկզբունքով, հակառակ դեպքում խախտվում է համաչափության, անհրաժեշտության սկզբունքները ։
10. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
253. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում որևէ կերպ չի միջամտել պետական մարմինների աշխատանքին, մինչդեռ դա Հանձնաժողովի գործառույթներից է: Հանձնաժողովը լիազորված է իրականացնել ուսումնասիրություն և տալ եզրակացություններ պետական մարմինների կողմից իրականացված մրցույթների, կնքվող պայմանագրերի վերաբերյալ, պետական օժանդակությունը ոչ իրավաչափ ճանաչելու, դադարեցնելու, պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, դիմելու դատարան և այլն: Այս գործողությունները կնպաստեն տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրական նպատակները իրականացնելուն, կբարձրացվի Հանձնաժողովի դերը հասարակությունում, ինչպես նաև կվերացվեն այն արհեստական խոչընդոտները, որոնք առկա են կոնկրետ ոլորտներում:
66