ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 66
ընդհուպ կարող
են
դադարեցվել անձի
լիազորությունները
և
արդյունքում
քաղաքացին զրկվել աշխատանքից, կարգավորվում են ընդհանուր իրավասության
դատարանների վարույթներից դուրս՝ Արդարադատության խորհրդի (ԱԽ ) կողմից
իրականացվող առանձնացված վարույթով։ Նման վարույթը ունի դատավարական
հատկանիշներ, հետևաբար, դատարանի մատչելիության իրավունքի հարց այստեղ չի
ծագում։ Սակայն էականը նշված օրինակում այն հանգամանքն է, որ առանձնացված
վարույթի հիմքերը և դրա ընթացակարգերը հստակորեն սահմանված են օրենքով
(բերված օրինակում՝ Դատական օրենսգրքով), մինչդեռ որևէ օրենքով սահմանված չէ,
թե
ինչու
Հանձնաժողովը
հետաքննություն
իրականացնելիս
և
խախտում
արձանագրելիս չպետք է այդ ամենը կատարի Վարչարարության հիմունքների մասին
օրենք օրենքով սահմանված կարգով։
247. Դատարանը իր դիրքորոշումը պատճառաբանել է այն հիմնավորմամբ, որ Օրենքում
սահմանափակող որևէ նորմ չկա։ Մինչդեռ մենք գտնում ենք, որ եթե սահմանափակող
նորմը բացակայում է, պետք է կիրառվի ընդհանուր օրենքը` Վարչարարության
հիմունքների մասին օրենք, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Lex Generalis,
իսկ Օրենքը՝ Lex Specialis. Հակառակ դեպքում ստացվում է, որ Հանձնաժողովը
կիրառում է լիազորություններ, որոնց իրավունքը չունի օրենքով։
248. Ավելին, խնդիրը բարձրացնում է իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի
մասին հարց։ Հանձնաժողովը խախտում արձանագրելիս օգտվում է վարույթային
այնպիսի նորմերից, որոնք օրենքով հստակ սահմանված չեն։ Եթե արձանագրված
խախտման նյութաիրավական հիմքերը հստակորեն սահմանված են Օրենքում և
համապատասխան նորմերը այդ օրենքից
վկայակոչված են Հանձնաժողովի
որոշումներում, ապա որոշումներում չեն վկայակոչվում վարույթային դրույթները,
որոնց մի մասի վրա մենք կանգ առանք վերևում, օրինակ՝ վարույթային ժամկետները,
կիրառված ապացույցի չափանիշները, լսված լինելու իրավունքի ապահովումը,
կողմերի իրավահավասարության նվազագույն պայմանների ապահովումը, և այլն։
Ավելին, որոշումներում, ինչպես արդեն նշվեց, ընդհանրապես հղում չկա
վարչարարության հիմնարար սկզբունքների վրա, որոնց մեծ մասը մարդու
հիմնարար իրավունքի տարրեր են պարունակում, ինչպես օրինակ ձևական
պահանջները
չարաշահելու
արգելքը,
կամայականության
արգելքը,
վարչարարության համաչափությունը, հավաստիության կանխավարկածը, և այլն։
249. Վերը նշվածը ոչ միայն բարձրացնում է հիմնարար իրավունքների խախտման հարց,
այլ նաև դժվարացնում է Հանձնաժողովի որոշումների բողոքարկումը, քանի որ
անհնարին է արդյունավետ կերպով բողոքարկել այդ որոշումները վարչական
դատարան այն դեպքում, երբ որոշումները չեն կայացվել վարչարարության
իրավունքի գործիքակազմով։
65