ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 65

prima facie շեմ, ապացուցման պարտականությունը փոխանցվում է պետական մարմնի վրա և վերջինս կրում է պարտականություն ապացուցելու հակառակը՝ ոչ թե փաստերով ու ենթադրություններով, այլ ապացույցով։ 241. Հետևաբար, երբ Հանձնաժողովը, օրինակ, «Հիքսոս» ՍՊԸ գործով նշում է, որ ընկերությունը չի ներկայացրել ապացույց իր կողմից գովազդվող ապրանքում վկայակոչված «լավագույն շեֆ-խոհարարների» լավագույնը լինելու մասին, դրանով իրավաբանական անձի համար սահմանում է անիրավաչափ պարտականություն, որը հակասում է վարչական վարույթի առարկային ու նպատակին։ 242. Ապացուցման բեռը նրա վրա է, ով հերքում է այլ ոչ թե նրա վրա, ով պնդում։ Այս սկզբունքը բխում է Վարչարարության հիմունքների մասին օրենքի 10-րդ հոդվածից, ըստ որի վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցում։ Հետևաբար, Հանձնաժողովը չի կարող ապացույց բխեցնել քաղաքացու կողմից չհերքված փաստի կանխավարկածից։ Ընդհակառակը, քաղաքացին կարող է ապացույց բխեցնել վարչական մարմնի կողմից չհերքված փաստի կանխավարկածից։ 243. Վարչարարության 10-րդ հոդվածի սկզբունքը Հանձնաժողովի կողմից չի կիրառվում, մինչդեռ դա կարևոր հակակշռող գործոն է, որպեսզի վերականգնվի խախտված հավասարակշռությունը։ 244. Հանձնաժողովը չի կիրառում վարչարարության մի շարք կարևոր սկզբունքներ նույնպես, որոնք առավել անհավասար պայմաններ են ստեղծում կողմերի համար։ Չի հանդիպել որևէ որոշում, որում Հանձնաժողովը վկայակոչած լինի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսին են միջամտող գործիքների համաչափությունը, անհրաժեշտությունը, միջոցների և նպատակի միջև ռացիոնալ կապի անհրաժեշտությունը, միջամտող գործիքների նպատակահարմարության և, վերջապես, անհատական և ընդհանուր շահերի միջև անհրաժեշտ փոխհավասարակշռություն սահմանելու անհրաժեշտությունը։ 245. Հանձնաժողովը կաշկանդված չէ վարչարարության ժամկետներով, թեև իրականացնում է վարչարարություն։ Թեև առկա է դատական որոշում առ այն, որ Օրենքը չի սահմանում վարույթային ժամկետային սահմանափակումներ, սակայն դատարանը չի սահմանել, թե որ սկզբունքի և որ օրենքի հիման վրա է սահմանվել, որ Հանձնաժողովը հետաքննություն իրականացնելիս կարող է օգտվել առանձնացված վարույթ իրականացնելու արտոնությունից։ 246. ՀՀ իրավական համակարգում կան իրավահարաբերություններ, որոնք կարգավորվում են առանձնացված վարույթներով։ Օրինակ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը, որի արդյունքում որոշակի քանակական և որակական 64