փոփոխման նպատակահարմարության մասին, այլ դատավարական իմաստով ապացույցի վրա առ այն, որ տեղի է ունեցել հորիզոնական պայմանավորվածություն տնտեսվարող սուբյեկտների միջև ։
236. Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև այլ տեսակի իրավախախտումների, մասնավորապես, մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահելու և անբարեխիղճ մրցակցության իրավախախտումները հետաքննելու պարագայում ։ Հանձնաժողովի հետաքննությունը պետք է ուղղված լինի փաստով ամրագրված ապացույցի ամրագրմանը, այլ ոչ թե տնտեսական գործոնների վերլուծության հիման վրա ենթադրություն կառուցելը առ այն, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել իրավախախտում ։
2.2. Վարչարարության վերանայում
237. Եթե ընդունենք, որ Հանձնաժողովին օբյեկտիվորեն անհրաժեշտ է ապացույցի ցածր շեմ ունենալ երկու պատճառով, առաջին, որ Հանձնաժողովը ստիպված է պայքարել թաքնված, լատենտային բնույթի իրավախախտումների դեմ, երկրորդ, որ Հանձնաժողովը չունի քննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ( ինչպես արդեն նշվեց վերևում), ապա խախտված հավասարակշռությունը պետական մարմնի և քաղաքացու միջև կարող է վերականգնվել հօգուտ լիակազմ վարչարարության ՝ իր ողջ գործիքակազմով ։
238. Վարչարարության հիմունքների մասին օրենքում սահմանված են բազմաթիվ կառուցակարգեր, որոնք կոչված են ապահովելու հավասար ու արդարացի պայմաններ կողմերի ՝ քաղաքացու և վարչական մարմնի միջև ՝ որոշ դեպքերում քաղաքացուն տալով վարույթային արտոնություններ ՝ հաշվի առնելով, որ քաղաքացին իր ռեսուրսներով երբեք չի կարող ի սկզբանե հավասար պայմաններում գտնվել պետական, վարչական մարմնի հետ ։
239. Այդպիսի արտոնություններից մեկը ապացույցի բեռն է, որը վարչարարության պայմաններում մեծամասամբ պետական մարմնի վրա է ։ Վարչարարության պայմաներում քաղաքացու վրա, որպես կանոն, չի դրվում ապացույց ներկայացնելու պարտականություն ։ Դա բխում է այն սկզբունքից, որ քաղաքացու և վարչական մարմնի հնարավորությունները, այդ թվում նաև ապացույց որոնելու, գտնելու և ամրագրելու գործում, ի սկզբանե անհավասար է և քաղաքացին ի սկզբանե անհավասար վիճակում է գտնվում վարչական մարմնի համեմատ ։
240. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քողարկված բնույթի իրավախախտումներ քննելիս սահմանում է ապացույցի բեռի բաշխման կանոնը, ինչպես արդեն նշվել է վերևում, համաձայն որի հայցվորը կրում է միայն փաստեր ներկայացնելու պարտականություն և երբ փաստերի ամբողջությունը հատում է
63