2. Համապատասխանությունը վարչարարության սկզբունքներին
231. Հանձնաժողովի կողմից օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով ապացույցի ստանդարտի կիրառումը խնդրահարույց է, քանի որ դա բախվում է վարչարարության հիմնարար սկզբունքների հետ և որպես այդպիսին բարձրացնում են մարդու հիմնարար իրավունքների խախտման հարց ։
232. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով ապացույցի շեմը, որը Հանձնաժողովը պետք է հաղթահարի խախտում արձանագրելու նպատակով, էապես ցածր շեմ է, քանի որ Հանձնաժողովը կարող է բավարարվել անուղղակի կամ ուղղակի փաստերից( այլ ոչ թե ապացույցներից) բխեցրած ենթադրությամբ, այլ ոչ թե վերաբերելի, արժանահավատ, և ընդունելի ապացույցների բավարար համակցությամբ ։
233. Նման ցածր շեմը Հանձնաժողովին հեշտությամբ հաջողվում է հաղթահարել նույնիսկ առանց որևէ հետաքննչական, քննչական գործողություններ կատարելու ՝ հիմնվելով միայն գրասենյակային պայմաններում ստացված շուկայական տվյալների և պետական մարմիններից ստացված որոշ նվազ ծավալի տեղեկատվության վրա ։ Եթե դրան էլ հավելենք այն, որ պահանջի դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր են տրամադրել տեղեկատվություն, և որ նման տեղեկատվության չտրամադրման համար օրենքով նախատեսված են խոշոր տուգանքներ( որոնք արդարացի չի լինի կոչել տույժ ՝ հաշվի առնելով դրանց խոշոր չափերը), ինչպես նաև, որ Հանձնաժողովի որոշումների զգալի մասը վերաբերում է տեղեկատվություն չտրամադրելու համար խոշոր տուգանքների սահմանելուն, ապա ակնհայտ է, որ վարույթի մեկնարկի պահին Հանձնաժողովն ի սկզբանե ձեռք է բերում դոմինանտ կարգավիճակ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ։
234. Խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար առաջարկվում է վերանայել երկու պայման կամ առնվազն դրանցից մեկը ։
2.1. Ապացույցի ստանդարտի վերանայում
235. Առաջին, անհրաժեշտ է վերացնել Հանձնաժողովի ապացույցի ստանդարտը սահմանված Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և ուժի մեջ թողնել միայն նույն դրույթի 1-ին կետով սահմանված ապացույցի ստանդարտը ։ Այս դեպքում էապես կբարձրանա ապացույցի շեմը, որի արդյունքում կբարձրանա նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց պաշտպանվածությունը կամայականություններից ու անորոշությունից ։ Էապես կփոխվի վարույթի բնույթը, այն առավելապես կհիմնվի ոչ թե տնտեսական գործոնների վերլուծությունից բխեցրած մտահանգման վրա գների
62