ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 62

վրա, որոնք շատ ավելի դժվար է ձեռք բերել, քան տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետական որևէ մարմնից։ 229. Այդուհանդերձ, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովը իր փորձագիտական կարծիքում 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ապացույցի չափանիշը Հանձնաժողովից կիրառելը համարել է «բավականին անսովոր մոտեցում»։26 Ըստ նույն փորձագիտական կարծիքի, ապացույցների այդ երկու իրարամերժ ինստիտուտների ամրագրումը օրենսդրության մեջ և դրա կիրառումը պայմանավորված է երկու հանգամանքներով. առաջին, որ Հանձնաժողովը ձգտում է հանդես գալ որպես գների կարգավորող և այդ դեպքում ավելի հարմար է շուկայական տվյալների համեմատությունից բխեցնել ենթադրություն հորիզոնական պայմանավորվածության ենթադրաբար գոյության մասին, քան թե նման պայմանավորվածության գոյություն ունենալու մասին պնդումը փորձել հաստատել գրավոր ապացույցներով, օրինակ, վկաների ցուցմունքներով, գաղտնալսումներով, նամակագրությամբ, և այլն, որը շատ ավելի դժվար է իրագործել։ Երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ Հանձնաժողովը ունի չափազանց թույլ ու սահմանափակ հետաքննչական գործողություններ կատարելու լիազորություններ։ Օրինակ, Հանձնաժողովը իրավունք չունի կատարել խուզարկություններ, առգրավվել փաստաթղթեր ու իրեղեն ապացույցներ, կատարել անսպասելի ռեյդեր տվյալներ հայտնաբերելու և ապացույցներ ամրագրելու (առգրավելու) համար և այլն։27 230. Արդյունքում, Հանձնաժողովը ստիպված է բավարարվել հիմնականում օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ապացույցի կանոնով՝ գործելով ենթադրությունների, մտահանգումների և փաստի կանխավարկածի հիման վրա։ Եթե խոսքը գնում է գրասենյակային պայմաններում հետաքննություն կատարելու եղանակի մասին, ապա վերը նշվածը բավականին հարմար ապացույցի ստանդարտ է։ Փաստորեն, Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության փաստը հաստատում է ոչ թե փաստի առկայությունը ուղղակիորեն հաստատող ապացույցով, այլ տնտեսական գործոններից բխեցրած ենթադրություններով։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ Հանձնաժողովը հավասարապես «ապացույց» է համարում և՛ գրավոր ապացույցը, և՛ ենթադրությունը։ 26 Տե՛ս ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույց». Նյու Յորք և Ժնև 2010։ Կետ 26-ում։ Ամբողջական տեքստը հասանելի է. http://unctad.org/en/Docs/ditcclp20101overview_en.pdf 27 Կետ 24-29: 61