որոնցով հաստատվում է համաձայնության կայացված լինելու փաստը, երկրորդ մասում խոսվում է գործողությունների և վարքագծի մասին, որոնք վկայում են նման համաձայնության [ ամենայն հավանականությամբ ] կայացված լինելու մասին ։
225. Օրենքը չի սահմանում, թե ինչ է նշանակում « վկայում » եզրը ։ Ավելի շուտ դա սուբյեկտիվ ճանաչողության, քան ապացույցի գնահատման մեթոդոլոգիայի հարց է, ինչպես հստակորեն սահմանված է ՀՀ դատավարական օրենսգրքերով քրեական, քաղաքացիական և վարչական արդարադատության ճյուղերում ։
226. Հանձնաժողովի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քննություն կատարելիս Հանձնաժողովը հիմնականում առաջնորդվում է ապացույցի երկրորդ կանոնով ՝ ապացույցը անուղղակիորեն բխեցնում է սուբյեկտի գործողություններից և վարքագծից, այլ ոչ թե խախտման առկայությունը հաստատող փաստ( եր) ից ։ 227. Այս մոտեցումը հիմնավորում է մեր պնդումը վերևում, որ Հանձնաժողովը որդեգրել է « ապացույցը բխում է մտահանգումներից կամ փաստերի կանխավարկածից » սկզբունքը, որտեղ մտահանգումները կամ փաստի կանխավարկածը ձևավորվում է իրավախախտման մեջ կասկածվող անձի գործողությունների և վարքագծի ուսումնասիրությունից ՝ անկախ այն հանգամանքից, թե նման գործողությունները և վարքագիծը ապացույց հասկացության դատավարական սկզբունքներով կարող են հանդիսանալ ապացույց, թե ոչ ։
228. Ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչու է Հանձնաժողովը որդեգրել ապացույցի գնահատման երկու իրար հակասող սկզբունքներ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում, ըստ որի մի դեպքում ապացույցը ձևավորվում է գրավոր, շոշափելի և բավարար չափով ամրագրված փաստաթղթային հիմքերից, իսկ երկրորդ դեմքում տնտեսական գործոնների վրա հիմնված ենթադրություններից ու փաստի կանխավարկածից ։ Մասամբ դա բխում է այն իրողությունից, որ տնտեսական անբարեխիղճ մրցակցությունը մեծամասամբ դրսևորվում է քողարկված եղանակով, և նման իրավախախտումը ապացույցների հավաքման ու ամրագրման ավանդական միջոցներով բացահայտելը չափազանց դժվար և մեծամասամբ անարդյունավետ կարող է լինել ։ Հետևաբար, առավել արդյունավետ է, երբ վարույթի ու քննության նախաձեռնումը հանձնաժողովի կողմից սկսվում է կասկածի հիման վրա, որ ընկերության արտադրանքը շուկայում զբաղեցնում է որոշակի ծավալ( որը խոսում է ընկերության հնարավոր գերիշխող դիրքի մասին), քան թե փորձել նման կասկածի առկայությունը նախ հիմնավորել գերիշխող դիրքի մասին որևէ գրավոր ապացույցով և հետո նախաձեռնել քննություն ։ Կամ, առավել արդյունավետ է տնտեսական ցուցանիշների համեմատությունից բխեցնել մտահանգում, որ ընկերությունը ամենայն հավանականությամբ բարձրացրել է իր արտադրանքի գները, քան թե փորձել նման մտահանգում բխեցնել գրավոր ապացույցների հիման
60