ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 60

եթե դրանք չեն հերքվում դատավարական մրցակցի կողմից, ապա այդ փաստերից կարելի է բխեցնել մտահանգումներ, ենթադրություններ, որոնք կունենան ապացույցի ուժ ։ Կամ, ունենալով հիմնավոր, պարզորոշ ու համահունչ փաստերի, տեղեկությունների, փաստական տվյալների առատություն, դրանցից կարելի է բխեցնել փաստի կանխավարկած, որը կարող է ունենալ ապացուցողական ուժ ։
222. Փաստերի, տվյալների, տեղեկությունների առատությունը չափվում է ապացույցի ստանդարտով ՝ շեմով ։ Կիրառվում են ապացույցի շեմի տարբեր մոդելներ ։ Եվրոպական դատարանը սովորաբար կիրառում է « ողջամիտ կասկածից վեր » շեմը, իսկ խտրականության գործերով կիրառում է prima facie( առերևույթ) ապացույցի շեմը ։ Այս երկուսն էլ բավականին բարձր շեմ են, և հաճախ դիմումատուները չեն կարողանում հաղթահարել նման շեմը, որի պատճառով դիմումը մերժվում է ։ Անհրաժեշտ է նշել, որ վերջերս ապացույցի այս շեմը ներմուծվեց նաև ՀՀ քրեական իրավունքի տիրույթ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով վերջինս անձի մեղքի մասին հարցը որոշելու համար սահմանեց ապացույցների բավարար համակցության շեմը ՝ ողջամիտ կասկածից վերը չափորոշիչով( ՀՀ վճռաբեկ դատարանի 31 / 10 / 2014թ. Արարատ Ավագյանի գործով որոշում, կետ 33)։
223. Քաղաքացիական դատավարությունում ապացույցի շեմ հասկացությունը դեռ չի ամրագրված, թեև շատ հավանական է, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ։ Ինչ վերաբերում է վարչական արդարադատությանը, ապա թեև ապացույցի շեմ հասկացությունը այս ոլորտում նույնպես ամրագրված չէ, սակայն, ապացույցի ազատ գնահատման սկզբունքն ամրագրված է Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածում, իսկ փաստի կանխավարկածի սկզբունքները ամրագրված են Վարչարարության հիմունքների մասին օրենքի 10-րդ հոդվածում( հավաստիության կանխավարկած)։
224. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկու դրույթները սահմանում են ապացույցի երկու ստանդարտներ Հանձնաժողովի համար ։ Այդ երկու ստանդարտները արտահատումն են վերը նշված երկու մոտեցումների ։ Առաջին դրույթը սահմանում է շոշափելի ապացույցի ստանդարտը ՝ ըստ ապացույց հասկացության ավանդական պատկերացման. հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե առկա են համաձայնության կայացված լինելը հաստատող ուղղակի փաստական տվյալներ ՝ գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն, և այլն ։ Մինչդեռ երկրորդ դրույթը ապացույցի « հավանականության » ստանդարտի արտահայտումն է. ապացույցը բխում է ոչ թե դեպքը հաստատող փաստական տվյալից, այլ սուբյեկտի գործողություններից և վարքագծից ՝ դրանց ամբողջության վերլուծությունից ։ Եթե առաջին մասում խոսվում է « փաստական տվյալների » մասին( որոնք են գրավոր փաստաթուղթը, գրավորը ապացույցը, տեսագրությունը, ձայնագրությունը),
59