ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 69

արդեն իսկ անհրաժեշտություն է առաջանում անցնել ստուգման, հստակ ընթացակարգավորել այդ անցման փուլը ժամկետներով և պայմաններով: 258. Օրենքում առաջարկում ենք սահմանել պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ: Անձինք իրավունք ունեն կանխատեսելու, որ որոշակի ժամկետից հետո անձը այլևս չի ենթարկվի պատասխանատվության, չի սահմանափակվի իր իրավունքը և ազատությունը: Այդ կարգավորումը կարևոր է նաև նրանով, որ ժամանակի ընթացքում կորցվում են ապացույցները, մոռացվում են փաստերը, փաստաթղթերը և այլն: Արդյունքում անձինք կորցնում են պաշտպանության միջոցները և այլևս չեն կարող պաշտպանել իրավունքները: 259. Օրենքում առաջարկում ենք կարգավորել ուսումնասիրության և/կամ ստուգման կասեցման իրավական ընթացակարգը սահմանելով կասեցման կոնկրետ դեպքերը և կասեցման առավելագույն ժամկետները: Կասեցումը պետք է լինի բացառություն ընդհանուր կանոնից՝ ստուգման և ուսումնասիրության ընդհանուր ժամկետներով անցկացումից: 260. Հանձնաժողովի գործունեությունը պետք է լինի թափանցիկ. քաղաքացիները իրավունք ունեն հետևել Հանձնաժողովի գործունեությանը: Հանձնաժողովի կողմից «փակ» աշխատանքը չի բխում այն սկզբունքներից և նպատակներից, որն իր առջև դրել է Հանձնաժողովը: Հանձնաժողովը համատարած ենթարկում է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության, տեղեկատվություն չտրամադրելու համար հղում կատարելով հանրային շահին, և Հանձնաժողովը հանրային շահից նույնպես պետք է կրի պարտավորություն հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու համար: Ընտրողական տվյալներով կազմված Հանձնաժողովի տարեկան զեկույցները չեն կարող լինել եզրափակիչ տեղեկույթ: 261. Ժամանակակից աշխարհում ստեղծվել են այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած միջազգային կազմակերպության մուտք գործել երկրի շուկա: Այդ գործընթացը իրականացվում է հիմնականում ինտերնետի միջոցով, որի հիման վրա էլ շուկայում կան բազմաթիվ միջնորդ կազմակերպություններ, որոնք ապահովվում են ոչ ռեզիդենտ-սպառող կապը, ապահովելով ապրանքի մատակարարումը Հայաստան: Այսպիսով, ապրանքային շուկան ներկայիս իրավիճակում տարբերվում է այն դասական շուկայից, որի ժամանակ ընդունվել է օրենքը: Առաջարկում ենք օրենսդրական մակարդակում համապատասխան ամրագրումներ ապրանքային շուկայի որոշման կանոնների մեջ, հաշվի առնելով միջազգային շուկայի հասանելիությունը ներպետական շուկայում: 262. Առաջարկում ենք հրապարակել Հանձնաժողովի բոլոր որոշումները, որոնք հնարավորություն կտան տնտեսվարող սուբյեկտներին համապատասխանել իրենց վարքագիծը կոնկրետ Հանձնաժողովի որոշումներին և վարչաիրավական 68