ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 58

215. Տվյալ դեպքում Հանձնաժողովը խախտումը ապացուցված է համարել հետևյալ փաստական տվյալների հիման վրա. մամուլի հրապարակումները առ այն, որ նշված ապրանքների գները ամենայն հավանականությամբ արհեստականորեն բարձրացվել են, նշված ապրանքները տոնավաճառում, առևտրային այլ կետերում վաճառող առևտրականների վկայությունները, ովքեր նշել են, որ ապրանքները ներկրող ընկերություններից գնել են սովորականից երկու անգամ թանկ։ Հանձնաժողովն այնուհետև ուսումնասիրել է նույնանման ապրանքների ներկրման մաքսավճարները և պարզել, որ մաքսավճարների փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար, գների բարձրացնումը պայմանավորված չի եղել մաքսավճարների փոփոխությամբ։ մաքսային Հանձնաժողովը հսկողության և նաև ուսումնասիրել հաշվապահական է ընկերությունների հաշվառման փաստաթղթերը, իրացման գրքերը։ 216. Նշված փաստական տվյալներից Հանձնաժողովը բխեցրել է եզրահանգում, որ տեղի է ունեցել գների արհեստական բարձրացում, և համարել է, որ դա ապացուցված է։ Այսինքն, ապացույցը բխել է ոչ թե գները բարձրացնելու համաձայնության կայացման փաստը հաստատող ապացույցներից, այլ շուկայական, տնտեսական գործոնների հիման վրա բխեցրած եզրահանգումից, որ գներն ամենայն հավանականությամբ պայմանավորված բարձրացվել են։ Այսինքն, որոշումը բխել է ոչ թե փաստի առկայությունից, այլ ենթադրությունից։ Ընդ որում, հայտնի չէ, թե ապացույցի ինչ չափանիշ է կիրառվել փաստերից եզրահանգում բխեցնելիս։ Հանձնաժողովի որոշումներում ապացույցի չափանիշի մասին որևէ ակնարկ կամ ցուցում բացակայում է։ 217. Վերը նշվածից բխեցնում ենք, որ հորիզոնական պայմանավորվածության փաստը հաստատված է համարվել ոչ թե կոնկրետ ապացույցի հիման վրա (օրինակ՝ գաղտնի պայմանավորվածության տեղի ունեցած լինելը հաստատող փաստաթուղթ, օպերատիվ տվյալ (գաղտնալսում, ներդրված անձ, և այլն), վկայի հայտարարություն, որոշում կայացնողների նամակագրություն, և այլն), այլ ուղղակի և անուղղակի փաստերի ազատ գնահատման հիման վրա՝ նման փաստերի առատությունից բխեցնելով փաստի կանխավարկած կամ մտահանգում՝ ենթադրություն, որն էլ հանդիսացել է ապացույց։ 218. Փաստերի ազատ գնահատման նման եղանակը կիրառվում է այնպիսի իրավախախտումների առնչությամբ, որոնք իրենց բնույթով քողարկված են, և դրանց բացահայտումը չափազանց մեծ ջանքեր կպահանջի, իսկ մեծամասամբ էլ արդյունք չի տակ, եթե կիրառվեն իրավախախտման բացահայտման ավանդական եղանակներ։ Հենց այդ նպատակով էլ առավել նպատակահարմար է նման իրավախախտումները բացահայտել իրավախախտման առկայությունը ամենայն հավանականությամբ հավաստող ուղղակի և անուղղակի փաստերի հիման վրա։ 57