մասին օրենքով և այդ խնդրի լուծման ճանապարհը կարող է որոշել հանձնաժողովը առանց կոնկրետ լիազորության և կանոնների:
208. Օրինակ, եթե կոնկրետ իրավահարաբերության մեջ առկա է որոշակի գործողություն իրականացնելու կանոն, սակայն Օրենքով այդ գործողությունը չի կանոնակարգվում կոնկրետ իրականացման ընթացակարգով և ժամկետներում, չի կարող նշանակել, որ այդ գործողությունը չունի ընթացակարգ կամ ժամկետներ և Հանձնաժողովը իրավասու է ընտրել իրեն հարմար ընթացակարգը և չսահմանափակվել ժամկետներով:
209. Հայաստանը իրավական պետություն է և Հանձնաժողովի գործողությունները չեն կարող սահմանափակված չլինել ժամկետներով կամ կանոններով: Քաղաքացին իրավունք ունի որոշակի պատկերացում կազմել վարչական մարմնի վարքագծից և հետագա գործողություններից, որոնց իրականացման կարգը սահմանված կլինի օրենքով:
210. ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը հռչակում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ, իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
211. Այսպիսով, Հանձնաժողովի վարքագիծը և լիազորությունները կամ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքով, կամ այստեղ առկա իրավական որոշակիության խնդիր ՝ այն սուբյեկտները, ում իրավունքները հանձնաժողովը սահմանափակում է, պետք է կարողանան տիրապետել( տեղեկանալ) հանձնաժողովի լիազորություններին, դրանց հիմքերին, ծավալներին, դրանք պետք է անձի համար լինեն բավարար որոշակի, որպեսզի անձը այդ իրավունքի սահմանափակումից կարողանա հասկանա արդյո ՞ ք իր իրավունքը իրավաչափորեն են սահմանափակում թե ոչ: Այսինքն` այդ սահմանափակումներում պետք է ներառված լինեն որոշակի երաշխիքներ, որոնք, ընդ որում, առկա են Վարչարարության հիմունքների մասին օրենքում:
55