ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 55
մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք)
միջև ծագած հարաբերությունները:
201. Սակայն Օրենսդիրը հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմինների
որոշ լիազորություններ և գործողություններ տարածված են տարբեր իրավական
ակտերի միջև Վարչարարության հիմունքների մասին օրենքի 2-րդ հոդվածում նշել
է, որ Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները
սահմանվում են օրենքներով և Հայաստանի միջազգային պայմանագրերով։
202. Սակայն պետք է հաշվի առնել, որ վարչարարության հիմնական կանոնները և
սկզբունքները գտնվում են Վարչարարության հիմունքների մասին օրենքում, իսկ
որոշակի առանձնահատկություններ կարող են սահմանվել հատուկ օրենքներով:
Այսինքն` այլ օրենքներով ուղղակիորեն չկարգավորվող հարաբերությունները
կարգավորվում են Վարչարարության հիմունքների մասին օրենքով սահմանված
կարգով:
203. Վերոգրյալը
հաստատում
է
նաև
ՀՀ
Վճռաբեկ
դատարանի
իրավական
դիրքորոշմամբ` ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը
չի կարգավորում Հանձնաժողովի չհրապարակվող որոշումների ուժի մեջ մտնելու
առանձնահատկությունը, հետևաբար դրա այդ հարաբերության նկատմամբ
կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ
օրենքի 60-րդ հոդվածի կիրառման արդյունքում։ 3-2031 (ՏԴ)»:
204. Սույն դեպքում Հանձնաժողովը հանդիսանալով պետական մարմին, պարտավոր է
վարչարարության իրականացման ընթացքում ղեկավարվել վարչարարությունը
կարգավորող իրավական ակտերով, այն է՝ Վարչարարության հիմունքների մասին
օրենքով, իսկ առանձնահատկությունների դեպքում առանձնահատկությունները
սահմանող իրավական ակտերով:
205. Կարող ենք արձանագրել, որ Օրենքը, որպես վարչարարության կանոններ
հիմնականում սահմանում է 30-րդ և 31-րդ հոդվածներով, որոնք վերաբերվում են
Հանձնաժողովի աշխատանքների իրականացման կարգին ու հանձնաժողովի
կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու
իրավասությանը և կիրառման կարգին: Որոշակի լիազորություններ սահմանված են
«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով (հսկիչ գնում և
այլն):
206. Վերոգրյալի հաշվառմամբ, կարող ենք եզրակացնել, որ մնացած բոլոր դեպքերում
Հանձնաժողովը
պարտավոր
է
վարչարարությունը
իրականացնել
Վարչարարության հիմունքների մասին օրենքով սահմանված կարգով:
207. Գտնում ենք, որ իրավական հիմնավորում չունի այն եզրակացությունը, որ այն
դեպքերում, երբ Օրենքով կոնկրետ իրավահարաբերությունում չի լուծում այս կամ
այն խնդիրը, ապա այդ խնդիրը ենթակա չէ լուծման Վարչարարության հիմունքների
54