պետք է տեղեկույթի հրապարակումը լինի ընդհանուր կանոն, իսկ չհրապարակումը բացառություն ընդհանուր կանոնից:
8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
196. Հանձնաժողովը հանդիսանալով պետական մարմին սահմանափակված է ֆիզիկական և իրավաբանական անձանց հիմնական իրավունքներով և ազատություններով( ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված և 74-րդ հոդված):
197. Ինչպես վերոգրյալում նշվեց ՝ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները իրացնելով անձինք սահամանափակված են որոշակի կանոններով, որոնք սահմանվում է օրենսդրի կողմից, իսկ այդ կանոնների կիրառումը և պահպանման վերահսկողությունը իրականացնում է պետական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների և կարգի համաձայն: Ընդ որում, օրենսդիրը պատվիրակել է այդ մարմնին իր կողմից ընդունված իրավական ակտերի խախտման դեպքում կիրառել իրավունքի սահմանափակումներ, սակայն այդ սահմանափակումները պետք է համապատասխանեն օրենքին և դուրս չգան այդ սահմանափակումները կարգավորող իրավական ակտերից:
198. Ավելին, այդ սահմանափակումները պետք է իրականցվեն որոշակի ընթացակարգով, որպեսզի այդ անձանց իրավունքներին և ազատություններին անհարկի և ոչ իրավաչափ վնաս չհասցվեն և չսահմանափակվեն: Այդ կանոնը ունի իր իրավական բովանդակությունը ՝ անձինք օգտվում են մի շարք իրավունքներից( թարգմանիչ ունենալու, որակյալ իրավաբանական օգնություն ստանալու, ապացույց ներկայացնելու, որոշակի դեպքերում հայցելու, որպեսզի անձը համարվի անմեղ, քանի չեն ապացուցել հակառակը և այլն):
199. Պետական մարմնի այդ գործընթացը անվանվում է վարչարարություն, որի իրավական բովանդակությունը բացահայտված է Վարչարարության հիմունքների մասին օրենքի 3-րդ հոդվածում, որի համաձայն ՝ 2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
200. Վարչարարության հիմունքների մասին օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական
53