ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 53

ոլորտների վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման հիմք է հանդիսանում »:
190. Տեղեկատվության ազատության իրավունքը երաշխավորված է նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Այս իրավունքը բացարձակ չէ, սակայն իրավաչափ է համարվում այդ իրավունքի սահմանափակումը` « միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար » ` ինչպես, որ դա երաշխավորված է ՀՀ Սահմանադրություն 43-րդ հոդվածով:
191. Օրենսդրորեն երաշխավորված է տեղեկատվության ազատության իրավունքի իրացումը: Մասնավորապես, « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքում, ի թիվս այլոց, սահմանված է տեղեկատվություն եզրույթը, սահմանված են դրա ստացման ընթացակարգերը:
192. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բաց հասարակություն է: Նրանում հռչակված և պետության կողմից երաշխավորված են հրապարակայնությունը, անձի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը: Պետական գործառույթներով օժտված անձինք պարտավոր են ապահովել իրենց գործունեության, այդ թվում անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
193. Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում( www. competition. am) հրապարակել է 2001-2013 թվականների ընթացքում կայացված որոշումները, սակայն 2013 թվականից հետո որոշումները չեն հրապարակվում: Այդ վարքագիծը հիմնավորվում է այն փաստարկով, որ այդ որոշումներում առկա է օրենքով պահպանվող գաղտնիք, սակայն ինչ գաղտնիքի մասին է խոսքը, կամ այդ գաղտնիքը որ օրենքով է պաշտպանված չի նշվում:
194. Հանձնաժողովը նաև չի բացահայտում նաև այն հարցադրումը, թե ինչու ՞ է հրապարկվել մինչև 2013թ կայացված որոշումները, այնինչ մնացած ժամանակաշրջանը չի հրապարակվել, արդյո ՞ ք մինչև 2013թ կայացված որոշումներում առկա չեն օրենքով պահպանվող գաղտնիքներ:
195. Հանձնաժողովը իրավասու էր քննարկել այդ որոշումների հրապարակման հարցը օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկատվությունները տեխնիկական միջոցներով տեսանելի չդարձնելով: Հանձնաժողովը պետք է ելնի այն սկզբունքից, որ պետական մարմնի գործառույթների հաշվետու և թափանցիկ աշխատանքը խիստ փոխկապակցված է իրավական պետության հետ, այսինքն, որպես կանոն
52