ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Seite 52

«Տեղեկատվության ազատության իրավունքը պետության վրա դնում է ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ պարտականություններ: Պետական կառույցները ներազդում են տեղեկույթի վրա, նրա հրապարակայնության, մատչելիության, տարածման և մենաշնորհային սպառողին փոխանցման տնօրինումը, ինչը գործընթացի բնութագրական վրա: է Տեղեկույթի ամենից առաջ հակաժողովրդավարական հասարակությանը, արգելք է մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար: Բոլոր ժամանակներում իշխանության կարևորագույն սոցիալական գործառույթն է եղել տեղեկույթի չափավորումը, դրա հոգեբանական փաթեթավորումը: Դրա հիման վրա է կառուցված հասարակական կարծիքի մանիպուլյացիայի կառուցակարգը: Ամենահայտնի և հասարակ ձևը, որով իշխանությունը վերահսկում է տեղեկատվական հոսքերը, համարվում է գրաքննությունը (ցենզուրա): Այս դեպքում պետությունը պատասխանատու չինովնիկների օգնությամբ կառավարում բովանդակությունը: Տեղեկույթի պետական է տեղեկատվական մենաշնորհը և նյութի գրաքննությունը բումերանգի պես խփում են հենց պետությանը՝ տանելով հասարակությանը տնտեսական, քաղաքական և իրավական փակուղի: Չէ՞ որ տեղեկույթը ժողովուրդպետություն ուղղակի կապի միջոցն է: Ուղղակի կապի կամայական չափաբաժնավորումը միայն առաջին հայացքից է շահավետ կառավարման սուբյեկտի համար: Ի վերջո, այն հանգեցնում է հետադարձ տեղեկույթի վնասակարությանը, անխուսափելիորեն փուլում զտվածությանը, կառավարման հանգեցնում (հաղորդումներ, է կարևորագույն՝ սխալների: տվյալներ) են` կողմնակալությանը: որոշումների Տեղեկատվությունը` անկախ դրանց Իսկ դա ընդունման տեղեկություններ ներկայացման ձևից: Ի տարբերություն անձի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվության, որի հավաքումը, օգտագործումը և տարածումը` առանց նրա համաձայնության, Սահմանադրությանը համապատասխան չեն թույլատրվում, հանրային կյանքի վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է լինի բաց և հանրամատչելի: 189. Պետական մարմինները, այդ թվում Հանձնաժողովը, պարտավոր են ապահովել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը: Անձը, ով ցանկանում է անարգել ստանալ այդպիսի տեղեկատվություն, պարտավոր չէ հիմնավորել դրա ստանալը: Բացառություն է կազմում սահմանափակ մատչելիությամբ տեղեկատվությունը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պետական տեղեկատվական աղբյուրների մատչելիությունը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև տնտեսության, բնապահպանության և հասարակական կյանքի մյուս 51