Ընդհանուր 417 որոշում 593 95 որոշում
184. ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն ՝ Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: 2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:
185. Հանձնաժողովը հանդիսանում է պետական մարմին և Սահմանադրության պարտականությամբ կրում է թափանցիկ աշխատելու պարտավորություն: Հասարակությունը իրավունք ունի ստանալ տեղեկատվություն, որը վերաբերվում է իր իրավունքներին և ազատություններին: Չէ որ, Հանձնաժողովը իր խնդիրնպատակ է նաև հռչակել սպառողների իրավունքների պաշտպանությունը: Սպառողը, որի իրավունքը Հանձնաժողովը պաշտպանում է, իրավունք ունի տիրապետել այն տեղեկատվությանը, որը գոյանում է պետական մարմնի կողմից իր իրավունքների պաշտպանության ժամանակաշրջանում:
186. Վերոգրյալը հրամայական է դառնում հատկապես այն ժամանակ, երբ Հանձնաժողովը որոշակի վարչական վարույթների ընթացքում եզրակացության է գալիս, որ այս կամ այն կազմակերպության հակամրցակցային և հակաիրավական գործողությունների արդյունքում խախտվել է սպառողների իրավունքները և օրինական շահերը: Եթե պաշտպանում ենք անձի խախտված իրավունքը և այն վերականգնում ենք կամ բացառում հետագա խախտումից, այդ անձը իրավունք ունի այդ տեղեկատվությունը տիրապետելու, քանի որ այդ տեղեկատվությունը գուցեև հնարավորություն տա անձին կանխարգելել իր իրավունքի խախտումը ապագայում, կամ կրկին խախտման դեպքում դրա մասին հայտնել Հանձնաժողովին:
187. ՀՀ Սահմանադրությունն, ի մասնավորի 42-րդ և 51-րդ հոդվածների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց, երաշխավորում է տեղեկատվության ազատության և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքները:
188. « ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ » աշխատության` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի դոկտրինալ մեկնաբանության մեջ, ի թիվս այլոց, գրված է, որ.
50