պաշտոնական վիճակագրության և հարկային հաշվետվությունների հիման վրա տրվում են որակումներ ու հաճախ ստացվում է, որ ստվերում գործողը շահում է` ունենալով ակնհայտ մրցակցային առավելություն:
173. Հանձնաժողովի կողմից Օրենքի հիման վրա տվյալ լիազորությունների իրականացման արդյունքում հնարավոր է նպաստել նպատակի իրականացմանը: Սակայն այդ լիազորությունները պետք է իրականացվեն համաչափ և ոչ կամայական, օրենքի տառին համապատասխան: Պետք է երաշխավորվի սուբյեկտի հիմնական իրավունքները և ազատությունները: Վարչարարությունը պետք է լինի օրինական:
174. Հանձնաժողովի կողմից իրականացվող գործողությունների և վարչական վարույթի ժամկետները պետք է հստակ կանոնակարգվեն, որպեսզի բացառվեն իրավունքի չարաշահումը: Իրավական բացի պայմաններում Հանձնաժողովը իրավունք ունի մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ իրականացնել անսահմանափակ ժամկետով ուսումնասիրություն, վարչական վարույթը Հանձնաժողովի կողմից կարող է կասեցվել և փաստացի այդ Հանձնաժողովի վարչարարությունը տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ առաջացնել լարվածություն, սահմանափակել տնտեսական ազատությունը և առաջացնել այլ խնդիրներ:
175. Ինչպես վերոգրյալում նշվեց, իրավաչափ է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության նպատակը, սակայն նպատակին հասնելու միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին և առավելագույնս ապահովվի սուբյեկտների իրավունքները և ազատությունները:
176. Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Օրենքի ընդունումը հիմնականում միտված էր ստվերային տնտեսության բացահայտման և հարկային դաշտ տեղափոխելու համար: Քանի որ Հայաստանում տնտեսության կենտրոնացումից ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ հիմնական ապրանքների իրացումը կատարում են մի քանի կազմակերպություններ, որոնց նկատմամբ վերահսկողությունը Հանձնաժողովի կողմից կբացահայտեր Հայաստանում իրական տնտեսական դրությունը:
177. Արժույթի միջազգային հիմնադրամը( ԱՄՀ) « Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ » անվանմամբ զեկույց է հրապարակել, ըստ որի ՝ Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանը դեռևս 2008 թվականին կատարված ուսումնասիրություններով ամենաբարձրերից է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլև արևելաեվրոպական և կենտրոնասիական երկրների շարքում: Ըստ զեկույցի` Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը:
47