ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | 页面 49

178. Եթե Հանձնաժողովի կողմից վերահսկողություն սահմանվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ Հայաստանում իրականացնում են գերիշխող դիրք, ապա կբացահայտվի Հայաստանի տնտեսության իրական թվերը, որն էլ Հայաստանին կդարձնի ավելի ցանկալի, միջազգային այլ առևտրային կազմակերպությունների համար: Այդ կազմակերպությունների ներդրումները և մուտքը շուկա արդեն իսկ կստիպի շուկայում գործող կազմակերպություններին թուլանալ, կորցնել գերիշխանությունը: 179. Հանձնաժողովը իր նպատակների իրականացման մեջ ընտրել է մի ճանապարհ, որը միտված է բնականաբար իր նպատակների իրականացմանը, սակայն տեղեկատվություն պահանջելու և ապրանքի սխալ փաթեթավորման հետևանքով մանր և միջին ձեռնարկատերերին պատասխանատվության ենթարկելը պետք է ենթարկվի քննության համաչափության, կամայականության և օրինականության սկզբունքների հետ և արդյո՞ք այդ ճանապարհը տանում է դեպի նպատակը ավելի արդյունավետ, քան մյուս արդեն իսկ միջազգային փորձում առկա ճանապարհները: 7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2001-2015 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 180. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնց վերաբերյալ հասանելի է միայն 2001 թվականից մինչև 2013 թվականը ընկած ժամանակաշրջանում կայացված որոշումների բաշխվածությունը, որը կներկայացվի ստորև. Հանձնաժողովի կողմից կայացված որոշումների տեսակները 2001- 2007թթ. 2008 2009 2010 2011 2012 ընդհանուր Գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահում 7 2 - - 3 - 12 Հակամրցակցային համաձայնություն 4 2 1 - - 1 8 1 3 1 - - 1 6 48