ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 47

լիազորություն գործելու, ապա պետք է օրենքով նախատեսվի ապացուցման չափանիշներ, որպեսզի Հանձնաժողովի գործունեությունը ձևական բնույթ չկրի: 168. Որպես վերոգրյալին լրացում կարելի է նաև ավելացնել ներքոգրյալ խնդիրները, որոնք նույնպես խթանում են Հանձնաժողովի կողմից որդեգրած գործունեության ոչ բարձր արդյունավետությանը: 169. Հայաստանը չունի իրավական և տնտեսական քաղաքականության համապարփակ և ուղղորդված փաստաթուղթ: Համաձայն Օրենքի Հանձնաժողովը մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացմանը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը: Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի հիման վրա կառավարության որոշմամբ Էկոնոմիայի նախարարությունը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատող մարմին: Այս ամենով հանդերձ, քաղաքականություն, մեր որի երկիրն այսօր իրականացմանը չունի իրավա-տնտեսական կլծվեին համապատասխան մարմինները: 170. Հայաստանում տնտեսության կենտրոնացման գործընթացները երբևէ չեն կանոնակարգվել հակամենաշնորհային օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով, ինչի հետևանքով ձևավորվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Սա էլ իր հերթին նպաստել և նպաստում է սոցիալական բևեռացմանը: ՀՀ-ում հարստության կենտրոնացվածության աստիճանը 28,8 անգամ մեծ է, քան ԱՄՆ-ում, 14 անգամ` քան Ռուսաստանում, և շուրջ 2 անգամ` քան Ուկրաինայում: Այսօր ակնհայտ է, որ շուկաների կենտրոնացվածության, մրցակցային իրավիճակի և դրանց արդյունքում հասարակական վնասի առումով Հայաստանում վիճակն ավելի բարվոք չէ, քան հակամենաշնորհային օրենսդրության կայացման սկզբին` 2000 թվականին : 171. Հայաստանում ձևավորված և գործող մենաշնորհները երբևէ նպատակային կերպով չեն զբաղվել գիտատեխնիկական և նորարարական մշակումներով, բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ: Ավելին` դրանց առկայությունն ու հակամրցակցային գործունեությունն ըստ ամենայնի արգելակել են երկրի գիտատեխնիկական և նորարարական ներուժի իրացումն ու աշխատանքի արտադրողականության աճը: 172. Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը միայն մեր երկրին բնորոշ երևույթ չէ: Սակայն Հայաստանում իրականացված տնտեսական, դրամավարկային և հակամրցակցային քաղաքականությունները չեն չեզոքացրել մենաշնորհների առաջացումը: Ստվերը աղավաղում է տնտեսության և առանձին շուկաների իրական պատկերը, ոչ ճիշտ որոշումների կայացման մշտական վտանգ է ստեղծում, 46