ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 46

163. Ինչպես նշվեց վերոգրյալում, Հանձնաժողովը 16 անգամ կիրառել է պատասխանատվության միջոց այն արարքի համար, որ տնտեսվարող սուբյեկտները չեն ներկայացրել տեղեկատվություն, այսինքն` մեկ տարում կիրառված պատասխանատվության միջոցներից 30 տոկոսը: 164. Այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վարչական մարմինը իր գործունեության ընթացքում կարող է հայցվող տեղեկատվությունը ստանալ պետական մարմիններից, այդ թվում ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, մաքսային և հարկային մարմիններից, վիճակագրական ծառայություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և այլն: Այնինչ Հանձնաժողովը ընտրել է հնարավոր իրավաչափ միջոցներից միայն մեկը և համատարած կիրառում է այն, իր կայացրած որոշումների 30 տոկոս կայացնելով այդ իրավահարաբերությունում, որի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տեղի է ունենում միջամտություն, սեփականազրկում: 165. Հանձնաժողովի պարագայում կողմից տեղեկատվություն պատասխանատվության պահանջելու ենթարկելու և չներկայացվելու անսահմանափակ լիազորությունները կարող են միջամտել տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ազատությանը, քանի որ առանց կանոնակարգման այդ հարաբերությունը կարող է դառնալ գործիք ցանկացած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ սահմանափակում մտցնելու համար: 166. Տեղեկատվություն պահանջելու լիազորությունը պետք է հստակ կանոնակարգվի, արձանագրվի կոնկրետ վարչարարություն իրականացնելու հստակ ժամկետներ, տնտեսվարող սուբյեկտներին ընտրելու Հանձնաժողովի լիազորության սահմանումը պետք է այնքան հստակ լինի, որպեսզի կանխատեսվի, թե հատկապես որ տնտեսվարող սուբյեկտները կարող են լինել Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի մասնակի կամ տեղեկատվություն տրամադրվող: Այսինքն` տնտեսվարող սուբյեկտի համար պետք է հնարավորինս կանխատեսելի լինի Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարությունը: 167. Հանձնաժողովի կողմից վերոգրյալ վարքագիծը ունի նաև իրավական և փաստացի հիմքերը, Հանձնաժողովը լիազորություն և չունի հնարավորություն, բավարար որից էլ քննություն բխում է, իրականացնելու որ ստիպված է տեղեկատվություն հայցելու համար դիմել սուբյեկտներին: Քննություն իրականացնելու լիազորության բացակայության մասին նաև կարելի է ընդունել Օրենքի վերլուծությունից, որտեղ 5-րդ հոդվածում արդեն իսկ արձանագրվել է ընթացակարգային կանոն, որի համաձայն որոշակի փաստերի առկայության դեպքում խախտումը համարվում է ապացուցված: Այդ կանոնի նպատակը, ըստ երևույթին, Հանձնաժողովին ավելի լայն լիազորություններ տալուց ձեռնպահ լինելու մտադրությունն է, եթե նպատակը կա, գործընթացը կա, սակայն չկա բավարար 45