ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 45

պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առնում այն հանգամանքը, որ իրավախախտումը կատարվել է սննդամթերքի արտադրության և իրացման ոլորտում, ինչպես նաև այն, որ իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել սպառողների վրա »:
159. Ինչպես երևում է, Հանձնաժողովի վերոգրյալ վարչարարությունը, որը կարգավորվում է Օրենքի 5-րդ գլխով, վերաբերվում է մի իրավահարաբերության, որտեղ առկա է շատ տարբեր գործնական կիրառություն և այն կիրառվում է շատ հարաբերական:
160. Օրենքի 5-րդ գլխում առկա իրավախախտումներից մեծամասնությունը և իրավակիրառ պրակտիկայում գործող կարգավորումները վերաբերվում են սպառողների իրավունքների պաշտպանությանը: Այստեղ առաջանում է հարցադրում, արդյո ՞ ք սպառողների իրավունքների պաշտպանությունը և մրցակցության պաշտպանությունը կարող են կարգավորվել մեկ մարմնի կողմից: Սակայն անվիճելի է այն փաստը, որը սկզբնապես անհրաժեշտ է կարգավորել գլխավոր խնդիրը, այն է ՝ իրավակիրառ պրակտիկայի հարաբերական կիրառությունը և լայն մեկնաբանությունները:
161. Հանձնաժողովը իրականացնելով սպառողների իրավունքների պաշտպանություն պետք է հաշվի առնի տնտեսական մրցակցության պաշտպանության սկզբունքները և տարրերը, այլապես Հանձնաժողովի երկբևեռ գործունեությունը կարող է հակասական պրակտիկայի առաջացման վտանգ ստեղծել:
162. Հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի տնտեսվարող սուբյեկտների հետևյալ մրցակցության ֆունկցիաներին. Կարգավորման ֆունկցիա: Որպեսզի գործարարը գոյատևի մրցապայքարում, նա պետք է առաջարկի արտադրանք, որը կնախընտրի սպառողը: Այստեղից էլ արտադրության գործոնները գնի ազդեցության տակ ուղղվում են այն ճյուղեր, որտեղ նրանց նկատմամբ պահանջարկը մեծ է: Խթանման ֆունկցիա: Ձեռնարկատիրոջ համար մրցակցությունը նշանակում է միաժամանակ և հնարավորություն և ռիսկ: Բաշխման ֆունկցիա: Մրցակցությունը ոչ միայն ներառում է ավելի բարձր արտադրողականության խթաններ, այլև թույլ է տալիս բաշխել շահույթը ձեռնարկությունների և տնային տնտեսությունների միջև իրենց կատարած ներդրումներին համապատասխան: Վերահսկման ֆունկցիա: Մրցակցությունը սահմանափակում և վերահսկում է յուրաքանչյուր ձեռնարկության տնտեսական ուժը: Օրինակ` մենատերը կարող է գին սահմանել: Միևնույն ժամանակ մրցակցությունը սպառողին մի քանի վաճառողների միջև ընտրության հնարավորություն է տալիս: Ինչքան կատարյալ է մրցակցությունը, այնքան արդարացի է գինը:
44