իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
144. Նույն հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն ՝ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
145. Վերոգրյալ իրավական վերլուծությունները և համադրությունները հիմնավորում են Հանձնաժողովի այն իրավական կարգավիճակը և լիազորությունը, որի համաձայն ՝ ուսումնասիրությունը իրավական հետևանքներ առաջացնելու մտադրությամբ իրականացվող գործողություն է, որի արդյունքում կայացվում է կամ միջամտող վարչական ակտ, կամ ավարտվում է ուսումնասիրություն իրականացվող շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ կարգով:
146. Սույն ուսումնասիրության մեջ ուշադրություն է դարձվել նաև այն հանգամանքին, որ դատարանների կողմից կայացված դատական ակտերում նկատվում է դատական ատյանների կողմից ակնհայտ անհավասար մոտեցումները տնտեսական մրցակցության պաշտպանության իրավահարաբերությանը: Այդ մոտեցումը դրսևորվել է հատկապես կայացված դատական գործերում մասնավոր անձանց օգտին գրեթե վճիռ չկայացնելով:
147. Ուսումնասիրելով datalex. am դատական ակտերի որոնման համակարգը պարզ կդառնա, որ 2012-2016թթ կայացված ըստ էության լուծով 30 դատական գործերով, որտեղ հայցվոր սուբյեկտ հանդիսացել է տնտեսվարող սուբյեկտը, իսկ պատասխանողը Հանձնաժողովը, կայացվել է վճիռ հօգուտ վարչական մարմնի ՝ հանձնաժողովի 29 դատական գործով և ընդամենը մեկ գործով է կայացվել վճիռ հօգուտ տնտեսվարող սուբյեկտի:
148. Ավելին, հաղթանակած այդ մեկ գործը դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանում, իսկ ինչպես ցույց է տալիս դատական պրակտիկան,( 4 գործերով վարչական դատարանը կայացրել հօգուտ տնտեսվարող սուբյեկտի, մինչդեռ վերաքննիչ վարչական դատարանը բեկանել է դատական ակտը և փոփոխել է հօգուտ վարչական մարմնի), սույն դեպքում, դատական պրակտիկայից ելնելով, կարելի է եզրակացնել, որ դատարանը կկայացնի հօգուտ վարչական մարմնի որոշում բեկանելով այդ մեկ հաղթանակած գործը:
41