ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 43

6. ՕՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ 149. Ուսումնասիրություն իրականացնողների կողմից իրականացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցում Հանձնաժողով: Հարցմամբ խնդրվել է տրամադրել 2013 թվականից մինչ այժմ կայացված որոշումները, որպեսզի դրա հիման վրա իրականացվի պրակտիկայի ուսումնասիրություն: 150. Սակայն Հանձնաժողովը 04.04.2016 թվականին ուղարկված գրությամբ նշել է, որ Հանձնաժողովը 2013 թվականի հունվարի 1-ից մինչև այժմ ընդունել է Օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների վերաբերյալ շուրջ 1238 որոշում: Վերոնշյալ բոլոր որոշումները, ըստ Հանձնաժողովի պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկություններ և Հանձնաժողովը չի կարող տրամադրել վերոնշյալ բոլոր որոշումների պատճենները: Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ այդ որոշումների վերաբերյալ ներկայացվում է տարեկան զեկույցներում և անձինք կարող են ստանալ տեղեկատվություն այդ աղբյուրից: 151. Փաստորեն, Հանձնաժողովը իր գործողությամբ տեղադրում էր պաշտոնական կայքում կայացվող որոշումները մինչև 2013 թվականը, դրանից հետո ընկած ժամանակաշրջանում այլևս տեղեկություն չի նշվում որոշումների վերաբերյալ: Հանձնաժողովը որևէ կերպ չի հիմնավորել այդ վարքագիծը, եթե իսկապես այդ որոշումներով օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկատվություն առկա է, ապա մինչև 2013 թվականը պետք է, որ նույնպես առկա լինի: Ստացվում է, որ Հանձնաժողովը մինչև 2013 թվականը խախտել է օրենքը և այդ խախտումը շարունակվում է մինչև այժմ, քանի որ միջամտությունը այժմ առկա է՝ որոշումները այժմ հրապարակված են: Հանձնաժողովը նաև չի նշում, թե հատկապես որ օրենքով են այդ որոշումները գաղտնիք համարվում: 152. Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ներկայացնում ենք 2012 թվականին կայացված որոշումների բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ որոշումները սկզբնապես կբաժանվեն համապատասխան թեմատիկայի և ոլորտի, իսկ այնուհետև կներկայացվի այդ որոշումների իրավական կարգավիճակը: 153. Այսպիսով, ուսումնասիրելով Հանձնաժողովի պաշտոնական http://www.competition.am/ կայքը, պարզ է դառնում, որ այնտեղ զետեղված են 2012 թվականին կայացված որոշումները՝ 44 գործ: Որոշումները Հանձնաժողովի կողմից ընդունվում են ամսական կտրվածքով՝ դեկտեմբեր, օգոստոս, հուլիս, հունիս, մայիս, ապրիլ, մարտ, փետրվար, հունվար ամիսներին: 154. Հանձնաժողովը իր գործողությունները իրականացնում է թեմատիկ ոլորտներում, այսինքն` ընտրում է որևէ իրավահարաբերություն և իրականացնում է ուսումնասիրություններ և ստուգումներ: Ընդ որում, այդ ժամանակաշրջանում այլ ոլորտի գործունեությամբ չի զբաղվում: 42