137. Մինչ վերոգրյալ հարցի պարզումը, անհրաժեշտ է արձանագրել հանձնաժողովի պրակտիկ տեսակետը այդ հարցի վերաբերյալ, ինչպես նաև դատարանների կողմից ցուցաբերած դիրքորոշումը:
138. Հանձնաժողովը դատարանում նշել է, որ « երբ ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տվյալ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, այդ դեպքում Հանձնաժողովի որոշումը շուկայի ուսումնասիրության արդյունքների ամփոփման վերաբերյալ չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ չունի արտաքին ներգործություն, չի հետապնդում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ, ուղղված չէ անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն ։»
139. Դատարանը իր անհատական իրավական ակտով հաստատել է վերոգրյալը, նշելով, որ « եթե ուսումնասիրության իրականացման արդյունքում պարզվում է, որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, ապա այդ դեպքում Հանձնաժողովի կողմից չի ընդունվում վարչական ակտ »:
140. Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՝ 1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից: 6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ: 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման( պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկանքն առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը( պետական հաշվառումից հանելուն):
141. Վերոգրյալ իրավական կարգավորման համաձայն ՝ շուկայում գերիշխող դիրք ունենալու փաստը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ: Այդ որոշումից հետո տնտեսվարող սուբյեկտը կաշկանդված է որոշակի պարտականություններով, օրինակ` պարտավոր է Հանձնաժողովին տրամադրել տեղեկատվություն, ստանալ թույլտվություն և այլն:
142. Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են այն գործողությունների արգելքը, որոնց իրականացման դեպքում հանձնաժողովի որոշմամբ շուկայում գերիշխող դիրք գրավող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության:
143. Այսինքն, հանձնաժողովի որոշումից հետո տնտեսվարող սուբյեկտի իրավունքների նկատմամբ տեղի է ունենում միջամտություն, և հենց դա էլ համարվում է արտաքին ներգործություն է ։ Վարչարարության հիմունքների մասին օրենքի 53-րդ հոդվածի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական
40